Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

«Նորաձև» կրթողների «փայլն» ու թշվառությունը

«Նորաձև» կրթողների «փայլն» ու թշվառությունը
12.05.2025 | 10:29
Սա է հայկական կրթական համակարգն իր ողջ դասական «շքեղությամբ» և ողբերգությամբ։
Տ Ղ Ե Ր Ք, ճիշտ եմ ասում, նույնիսկ այս նկարը դնելուց մի ահավոր հոտ եմ զգում այս նկարից։
Մի գարշահոտություն, որն աստիճանաբար տարածվում է ամբողջ Հայկական Աշխարհով և մի օր այդ գարշահոտությունը, կրթական գարշահոտությունը, ստերիլ կսարքի մեր ուղեղները, Հիտլերի մահվան կամերաների նման կխեղդի բոլորիս։
Կավերի կենդանի և անկենդան ամեն ինչ և հայկական լեռնաշխարհը կդառնա անապատ, չեմ չափազանցնում։
Կարեն ՄԽԻԹԱՐՅԱՆ
Դիտվել է՝ 1425

Մեկնաբանություններ