Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Հայաստան-2025

Հայաստան-2025
12.06.2025 | 10:40

(ակամա ներբող)

Քո դառնության ծովերն անցա,

ցամաքները սեւ ցավերիդ,

ապշած անցա թունելներով

քո հուրհրան կարոտների,-

ինչե՜ր ասես, որ չտեսա,

ի՜նչ զահրումար դեմք ու կերպար,-

ու քանի դեռ քո էության

ողջ ատլասը չեմ գծել, ես

պիտի հիմա նախաբանեմ

մի քարտուղար-դպիրի պես.-

Հազար ու մի բիճ ու լոթի քո հոգուց են քեզ օտարել,

խաչագողերն արեւմուտի տաճարներիդ լույսն են տարել:

Քեզ նայել են որձախառնաչ, վավաշարյուն, գոլ հայացքով,

քո ժպիտը՝ քամուն տվել, իսկ արցունքից թորել են ծով:

Հազար ու մի ներքինու հետ հազար ու մի .յոթ ես տեսել,

հաստել ես, թե ծախու գյադեք ոնց են դավից ոսկի դիզել:

Քեզ քաշել են խաղերի մեջ, մատնել անկապ, մութ կապերի՝

յոթը պորտը յադին տված՝ շնաբարո տեր ու փերի:

Հազար ու մի բոթ ես լսել քո երգեցիկ բաղերի մեջ,

քո ունկերն են հա՛ սղոցել բայղուշները, բոզ ու ստերջ:

Հազար աքլոր ու սինլքոր, հազար գուժկան ու դրուժան

թռվռացին դեմդ լալկված - հարբածի ու գողի նման…

Բայց որքան էլ քեզ խարանեն,

զազրաբանեն ու ճանկռտեն,

Էն ատյանում պիտի արդար ես վկայեմ.

Էս տեղերի արքան դու՛ ես,

թեպետ խաբված մանկան նման ու հարիֆի,

ներս ու դրսից քցվածի պես.-

կգա՜ օրը, եւ դու էլի ժիր-կորովի

ջանքդ խաչով կբուրվառես,

կարիանաս սիրո եռքով՝

զիլ տղերքիդ աջի ներքո,

ու կքայլես ոգեշնչված՝

վառ ծիրանին մեջքիդ առած -

արքա՜ Հայաստան:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2576

Մեկնաբանություններ