Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Նրանք Նապոլեոնին և Հիտլերին հաղթողներն են»

«Նրանք Նապոլեոնին և Հիտլերին հաղթողներն են»
12.08.2025 | 12:36

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները ռուս-ուկրաինական հակամարտության, Պուտինի հետ Ալյասկայում հանդիպման և հնարավոր՝ Զելենսկի-Պուտին-Թրամփ հանդիպման մասին.

Ռուսական տանկերը 4 ժամ հետո կլինեին Կիևում, եթե նրանք գնային ճանապարհով, բայց նրանք գնացին դաշտերով, որտեղ խրվեցին և ընկան «Ջավելինների» կրակի տակ;

Հանդիպումն ավելի շուտ կլինի նախնական, և ես կասեմ Պուտինին, որպեսզի նա ավարտի այս պատերազմը;

Կլինի տարածքների փոխանակում, և մենք կփորձենք ՈՒկրաինային վերադարձնել կարևոր հողերի մի մասը, որոնք գրավվել են Ռուսաստանի կողմից;

Հաջորդ հանդիպումը կլինի Զելենսկու և Պուտինի հետ, կամ Զելենսկու, Պուտինի և իմ հետ;

ՈՒկրաինայի բնակչության 88%-ը ցանկանում է կնքել գործարք Ռուսաստանի հետ;

Ռուսաստանը մարտնչող ազգ է։ Նրանք շատ պատերազմներ են վարել։ Նրանք Նապոլեոնին և Հիտլերին հաղթողներն են։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Տեսանյութը՝

https://www.facebook.com/watch?v=2200649733733853

Դիտվել է՝ 1729

Մեկնաբանություններ