Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

«Ռազմավարական մեկուսացման» մեջ

«Ռազմավարական մեկուսացման» մեջ
14.08.2025 | 12:21

Հայաստանի դիրքը միջազգային համակարգում ցույց է տալիս, որ երկիրը գտնվում է «ռազմավարական մեկուսացման» մեջ։

Իրավիճակ, որն առաջանում է, երբ ազգային-պետական մակարդակում կայուն և հուսալի դաշնակիցները բացակայում են, քանի որ երկիրն ինքը վստահելի չէ։

Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա հայեցակարգը բերել է նրան, որ Հայաստանն իր շահերի ճգնաժամային իրավիճակներում չունի որևէ ռազմավարական դաշնակից։

Կայուն դաշնակիցների բացակայությունն առաջացավ, երբ տարածաշրջանի հզոր պետությունների շահերը ստորադասվեցին տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի շահերին։

Արդյունքն ավանդական դաշինքներից Հայաստանի դուրս գալն է։

Իսկ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերությունները չեն կարող լինել երկարաժամկետ և ռազմավարական, քանի որ նրանց շահերի պաշտպանը մեր տարածաշրջանում Թուրքիան է, ուստի իրենք չեն կարող լինել Հայաստանի վստահելի գործընկեր։

Դրա վառ օրինակն է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումը և Հայաստանի տարածքի օկուպացումը։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1999

Մեկնաբանություններ