ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Անհատույց արյունատվության ակցիա՝ կազմակերպված Արյունաբանական կենտրոնի կողմից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը

Անհատույց արյունատվության ակցիա՝ կազմակերպված Արյունաբանական կենտրոնի կողմից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը
06.02.2014 | 16:37

Ըստ ԱՄՆ դեսպանատան մամուլի հաղորդագրության՝ «Սիրտ ունես, կյանք փրկիր» կարգախոսի ներքո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը Արյունաբանական կենտրոնի կողմից կազմակերպվել էր անհատույց արյունատվության ակցիա: Ակցիային մասնակցեցին և իրենց շնորհավորական խոսքերն հղեցին դեսպան Հեֆերնը, ՀՀ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը և Արյունաբանական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը:

«Արյունատվությունը Միացյալ Նահանգներում շատ ընդունված է, - ասաց դեսպանը, - մենք հպարտ ենք համագործակցել Արյունաբանական կենտրոնի հետ, որպեսզի հայկական կազմակերպություններն ու ձեռնարկությունները նույնպես մասնակից դառնան կյանք պարգևելու նախաձեռնություններին»:

Անհատույց արյունատվությունը Հայաստանում դեռևս լայն տարածում չունի: Արյան դոնորների կազմում անհատույց դոնորները կազմում են միայն 4%, դոնորական արյան պահանջարկի 51%-ը լրացվում է հիվանդի հարազատների արյունատվության միջոցով, իսկ 45%-ը փոխհատուցվող (վճարովի) դոնորներից հավաքագրված արյան միջոցով:

«Մինչև 1960-ական թվականները այսպես էր նաև Միացյալ Նահանգներում, - ասաց ԱՄՆ դեսպանության բժիշկ Էլեն Դեմփսին, - սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ արյան դիմաց վճարելը միջոցների խելամիտ ծախսում չէ, և սկսվեց կամավոր արյունատվության պրակտիկան, որի շնորհիվ ավելի շատ միջոցներ հնարավոր եղավ ուղղել հետազոտական, ախտորոշիչ աշխատանքներին ու հիվանդների բուժմանը»:

Հայաստանում արյունատվության ներկայիս համակարգի ներքո արյան փոխներարկման անհրաժեշտության դեպքում նախ դիմում են հիվանդի հարազատներին, և եթե նրանք ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չեն արյուն հանձնել, ապա դիմում են նախկինում արյան դոնոր հանդիսացած մարդկանց: Այս դոնորները հանձնած արյան դիմաց փոխհատուցվում են:

Արյունաբանական կենտրոնում առկա են բավարար քանակության արյան պաշարներ, սակայն դեռևս քիչ են անհատույց դոնորներից հավաքագրված արյան քանակները, ուստի Կենտրոնը ցանկանում է հնարավորինս ավելացնել անհատույց կամավոր դոնորների թիվը: Այս մոտեցումը ընդունված է բոլոր զարգացած երկրներում և երաշխավորվում է ինչպես Եվրախորհրդի, այնպես էլ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության կողմից:

Այս ակցիայի շրջանակներում հավաքագրված արյունը անվճար կտրամադրվի հիվանդ երեխաներին և կարիքավոր մեծահասակներին: Եթե հետաքրքրված ընկերություններ կամ կազմակերպություններ լինեն, ապա Արյունաբանական կենտրոնը պատրաստ է կազմակերպել արյունատվության ակցիաներ ինչպես այդ կազմակերպություններում, այնպես էլ Արյունաբանական կենտրոնում:

«Ուրախ ենք, որ Հայաստանում նման նախաձեռնություն է մեկնարկում,- ասաց պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը, - կամավոր անհատույց դոնորներից հավաքագրված արյան պաշարները շատ քիչ են, արյան կարիք միշտ էլ կա, և անհրաժեշտ է հասնել նրան, որ պաշարները հիմնականում համալրվեն կամավոր անհատույց դոնորների կողմից հանձնած արյան հաշվին»: Անհատույց արյուն հանձնելու ցանկություն ունեցող անձինք կարող են զանգահարել Արյունաբանական կենտրոն 010 283823 հեռախոսահամարով:

Դիտվել է՝ 1724

Մեկնաբանություններ