ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Նիկոլայ 2-րդն ու Վիլհելմ 2-րդը

Նիկոլայ 2-րդն ու Վիլհելմ 2-րդը
07.02.2014 | 12:07

Վիլհելմը ծնվել է, երբ մայրը 17 տարեկան էր: Ծննդաբերությունն այնքան դժվար է եղել, որ նորածնի ձախ ձեռքը վնասվել է՝ նրան դարձնելով հաշմանդամ: Դա մեծ անհանգստություն էր պատճառում Վիլհելմի մորը, որ փորձում էր հոգատար մայր լինել, սակայն նյարդայնանում էր որդու՝ հաշմանդամ լինելու փաստից:
Նիկոլայ 2-րդն ու Գեորգ 5-րդը սիրված որդիներ էին: Ալեքսանդրա և Դագմար դանիացի քույրերը, որ ամուսնացել էին Եվրոպայի ամենահզոր թագավորական տոհմերի արքայազունների հետ, սիրում էին իրենց զավակներին: Նիկոլայի ու Գեորգի մանկության մի մասն անցել է Դանիայում՝ պապի տանը, որտեղ ապագա միապետներին սովորեցրել են չվստահել պրուսներին ու գերմանացիներին:
Փոքրիկ Վիլհելմին չէին սիրում նրա բրիտանացի ու ռուս ազգականները՝ հաշվի առնելով նրա վերաբերմունքը մոր հանդեպ: Երբ 1888 թ. մահացել է Վիլհելմի հայրը, նրա վերաբերմունքը մոր հանդեպ ավելի է վատացել, ինչի պատճառով քեռին՝ Մեծ Բրիտանիայի միապետ Էդվարդ 7-րդը, խզել է կապը Վիլհելմի հետ:

Վերջիվերջո հարաբերությունները զարմիկների միջև այնքան են լարվել, որ նույն սցենարով են զարգացել նաև նրանց ղեկավարած երկրների միջև հարաբերությունները: Միակ մարդը, ով գիտակցում էր, թե ինչ աղետալի հետևանքների կհանգեցնի այդ վիճակը, Բրիտանիայի Վիկտորյա թագուհին էր՝ Նիկոլայ 2-րդի, Գեորգ 5-րդի ու Վիլհելմ 2-րդի տատը: Թագուհին ստանձնեց խաղաղարարի դերը՝ համոզելով թոռներին պահպանել լավ հարաբերություններ: Վիլհելմը շատ էր սիրում տատին և կատարեց նրա խնդրանքը:

Դիտվել է՝ 2957

Մեկնաբանություններ