-
17.12.2020|
16:12
Տարբեր լրատվամիջոցներով շարունակում են հակասական տեղեկություններ տարածվել Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհայտ կորած հայ զինծառայողների մասին՝ շրջանառվում է ընդհուպ 171 հայ զինծառայողի մասին տեղեկատվություն, որ չի համապատասխանում իրականությանը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
-
17.12.2020|
16:09
Մարտական գործողությունների՝ Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում, որոնողական աշխատանքներում հայտնաբերվել է ևս 41 զոհված հայ զինծառայողի աճյուն՝ տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
-
17.12.2020|
16:08
Սյունիքի մարզում ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման հրամանատարի, Սյունիքի մարզպետի և ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման հրամանատարի մասնակցությամբ, հայտնում են ՊՆ-ից։
-
17.12.2020|
16:01
ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Շաքե Իսայանն ու Անի Սամսոնյանն այցելել են ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ՝ ադրբեջանական գերությունից վերադարձած ռազմագերիներին։
-
17.12.2020|
15:43
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն Արցախում է, այսօր կառավարության նիստում ասաց փոխվարչապետ Տիրգրան Ավինյանը, որ վարում էր նիստը։ Ավինյանը նշեց, որ Գասպարյանն Արցախում է Խծաբերդում տեղի ունեցածի և այլ հարցերի կապակցությամբ՝ տեղում լուծումները հասկանալու և քննարկումներ իրականացնելու համար։
-
16.12.2020|
21:14
Մենք ներկայումս աշխատում ենք ճգնաժամային դիվանագիտության պայմաններում, կանգնած ենք բազմաթիվ հրատապ մարտահրավերների առջև: Դրանց թվում են՝ իրավիճակի կայունացումը, հետագա սրացումներից խուսափելը, բայց նաև տեղահանվածների կարիքները հասցեագրելը (Արցախի բնակչության 70% -ը ստիպված է եղել լքել իր բնակավայրը, ներկայումս արձանագրվել է 30%-ի վերադարձ), ռազմագերիների, պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց և անհայտ կորածների մարմինների փոխանակման ուղղությամբ աշխատանքների շարունակումը։ Այս բոլոր հարցերը լուծումներ են պահանջում:
-
16.12.2020|
20:54
Հայկական ու ադրբեջանական կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, և դա է Հադրութի շրջանում սկիզբ առած լարվածության պատճառներից մեկը՝ պնդում է ռուսական «Կոմերսանտը»՝ հղում անելով թեմային տեղյակ իր աղբյուրներին։
-
16.12.2020|
20:52
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
16.12.2020|
18:18
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն դեկտեմբերի 15-ի ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ հրադադարը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով։
-
16.12.2020|
16:21
«Հոկտեմբերի 27-ից որդուս ձայնը չեմ լսել։ Բոլոր դռները թակում եմ, բայց որդիս չկա։ Նիկոլին էլ եմ նամակ գրել, բայց՝ անարդյունք։ Խնդրում եմ, որ ոտքի կանգնեն պատկան մարմիններն ու օգնեն իմ բալին գտնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմում է անհետ կորած Գարիկ Գրիգորյանի մայրը՝ Կարինե Գրիգորյանը: