ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Կենտրոնի ստեղծումն ախտորոշման և բուժման նոր մակարդակ կապահովի

Կենտրոնի ստեղծումն ախտորոշման և բուժման նոր մակարդակ կապահովի
18.02.2015 | 11:50

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվել է Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի ստեղծման գործում առկա հիմնախնդիրները։ Ինչպես հայտնի է, 2014 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարության որոշմամբ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման երկարաժամկետ ծրագիրը հանձնվել է ՀՀ առողջապահության նախարարությանը։ Ծրագրի առաջին փուլում իրականացվում է Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառուցումը։ Օրերս կենտրոնի շինհրապարակ կատարած այցելության ընթացքում նախարարը ծանոթացավ շինարարության ինժեներական- մոնտաժային աշխատանքներում առկա խնդիրներին: Դրանց լուծման նպատակով հրավիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ շահագրգիռ կառույցների հետ քննարկվեցին օրակարգային խնդիրները, մասնավորապես` ծրագրի ընդունման և հանձնման, տեխնիկական ու կազմակերպական հարցերը, դրանց լուծման ուղղությամբ քայլերը։

Կենտրոնական բանկի խորհրդի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (նախկին) գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներ Սերգեյ Խաչատրյանը և Գագիկ Միրիջանյանը, աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանը, նախարարության ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Յաղջյանը մանրամասն քննարկեցին կենտրոնի հետագա կառուցման և սարքավորումներով հագեցման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները։
Նախարարը կարևորեց առկա բոլոր խնդիրների` նախագծային-նախահաշվային, ֆինանսավորման, շինարարական աշխատանքներում առկա խնդիրների և թերությունների գույքագրումն ու դրա հիման վրա լուծման ճանապարհների հստակեցումը։
Արմեն Մուրադյանը հանձնարարեց ձևավորել նոր խորհուրդ` նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի նախագահությամբ և մինչև շաբաթվա վերջը հրավիրել խորհրդի նիստ` ներկայացնելով աշխատանքային պլան։ Առաջարկվեց խորհրդում ընդգրկել նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ)։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մինչ այդ առողջապահության նախարարությանը կփոխանցվի կենտրոնի նախագծային-նախահաշվային ողջ փաթեթը։
«Մենք ժամանակի խնդիր ունենք։ 100 % բաժնետոմսերից բացի մեզ պետք է հստակ տեղեկատվություն տրվի նաև առկա բոլոր խնդիրների մասին, որպեսզի հնարավորինս արագ դրանց լուծման քայլեր ձեռնարկվեն»,-ասաց նախարարը` հավելելով, որ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծումը խիստ կարևոր է Հայաստանի Հանրապետությունում ուռուցքային հիվանդությունների արդյունավետ ախտորոշումը և բուժումը միջազգային չափորոշիչներով իրականացնելու գործում։
Հիշեցնենք, որ կենտրոնում նախատեսվում է կատարել ուռուցքային հիվանդությունների բուժում վիրաբուժական, քիմիաթերապևտիկ, այդ թվում` բարձր դեղաչափային, ճառագայթային, իմունաթերապևտիկ, հորմոնային, ռադիոիզոտոպային, պրոտոնային թերապիայի մեթոդներով և այլն, ինչպես նաև ռադիոիզոտոպների արտադրություն:

Դիտվել է՝ 1725

Մեկնաբանություններ