ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Էրդողանի հանդիպումը Ալ Աքսայի մզկիթի իմամի հետ լուրջ ազդանշան է

Էրդողանի հանդիպումը Ալ Աքսայի մզկիթի իմամի հետ լուրջ ազդանշան է
10.12.2020 | 12:17

Լիբիայում գտնվող Ալ Կուդս միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ Ալ Աքսա մզկիթի իմամ Աքրամ Սաբրիի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ կարևոր ազդանշան է: Հիմնադրամը հայտարարում է, որ այդ հանդիպումը «նշանակում է աջակցություն ու համերաշխություն հոգևորականին, որ Իսրայելի ճնշմանն է ենթարկվում»:

Ընդգծվում է, որ այդ հանդիպմամբ Թուրքիան պաշտոնապես աջակցություն է հայտարարել Աքրամ Սաբրիի գաղափարախոսությանը, այդ գաղափարախոսությունը «հավատարմություն է Երուսաղեմին և օկուպանտների քաղաքականության ժխտում»: Հիմնադրամը հանդիպման պահը նույնպես բազմանշանակալից է համարել: «Այն պահին, երբ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման ամոթալի արշավ է սկսվել և համաձայնագրեր են ստորագրվում, որոնք անտեսում են պաղեստինցիներին, այս այցը ծայրահեղ կարևոր է»՝ նշված է հայտարարության մեջ: Հիմնադրամը շնորհակալություն է հայտնել Էրդողանին իր կոշտ դիրքորոշման համար Երուսաղեմի հարցում և նշել, որ այդ աջակցությունը «ապացույց է ծառայում, որ Երուսաղեմը թուրքերի օրակարգի կենտրոնում է և Թուրքիան չի դադարում աջակցել»:
Մի քանի օրով Թուրքիա եկած Ակրամ Սաբրին ուրբաթօրյա նամազ է արել Այա Սոֆիայում, որին մասնակցել է և Էրդողանը:
Türkiye


Հ.Գ. Փաստացի՝իր էքսպանսիոնիզմի նոր ալիքը Թուրքիան սկսեց 2020-ի հունիսի 24-ից, երբ Այա Սոֆիան դարձավ մզկիթ, հետո հնչեց Էրդողանի հայտարարությունը, որ Երուսաղեմը թուրքական քաղաք է, հիմա էլ Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի իմամն է Այա Սոֆիայում նամազ անում՝ Էրդողանի հետ: Ամեն ինչ ճիշտ է ու ամեն ինչ զարգանում է նույն ուղղությամբ՝ Թուրքիան շարունակում է արշավը Կովկասում, Մերձավոր Արևելքում ու Եվրոպայում: Նրա ճանապարհին ոչ ոք չի կանգնում, բոլորը բոլորի հետ համաձայն են: Հա՞ որ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14603

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ