Երբ լրանում է տղայի 18 տարեկանը, Հայաստանի Հանրապետությունը հանկարծ հիշում է, որ տղան պարտավորություն ունի Հայրենիքի հանդեպ: Իսկ մինչ այդ` ի՞նչ էր անում տղան, ինչո՞վ էր զբաղվում, ի՞նչ էր ուտում, որտե՞ղ էր ապրում, առո՞ղջ էր, թե՞ հիվանդ: Այս հարցերը Հայաստանի Հանրապետությանը չեն հետաքրքրում...