ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները՝ «Բարսելոնա»-«Լիվերպուլ», «Տոտենհեմ»-«Այաքս»

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները՝ «Բարսելոնա»-«Լիվերպուլ», «Տոտենհեմ»-«Այաքս»
18.04.2019 | 11:56

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար կպայքարեն իսպանական «Բարսելոնա» և անգլիական «Լիվերպուլ», անգլիական «Տոտենհեմ» և հոլանդական «Այաքս» ակումբները: Քառորդ եզրափակիչի երկու հանդիպումների արդյունքներով «Բարսելոնա»-ն առավելության հասավ «Մանչեսթր Յունայթեդ»-ի, «Լիվերպուլ»-ը՝ պորտուգալական «Պորտու»-ի, «Տոտենհեմ»-ը՝ անգլիական «Մանչեսթր Սիթի»-ի, «Այաքս»-ը՝ իտալական «Յուվենտուս»-ի նկատմամբ:


Կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան ապրիլի վերջին և մայիսին, եզրափակիչը՝ հունիսի 1-ին Մադրիդում: Այսօր ուշ երեկոյան կկայանան նաև ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները:

Դիտվել է՝ 1214

Մեկնաբանություններ