«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Արևմտյան Հայաստանի հավաքականը դուրս է եկել CONIFA-ի Եվրո 2019-ի եզրափակիչ

Արևմտյան Հայաստանի հավաքականը դուրս է եկել CONIFA-ի Եվրո 2019-ի եզրափակիչ
07.06.2019 | 16:04

Արևմտյան Հայաստան-Աբխազիա խաղն ավարտվել է Արևմտյան Հայաստանի հաղթանակով՝ 4-1 հաշվով: Նրանց հաղթանակը ցնցել է ամբողջ մարզադաշտը:
Հարավային Օսիա-Չամերիա խաղի հիմնական ժամանակահատվածում գրանցվել է ոչ ոքի, հետխաղյա 11 մետրանոցների արդյունքում 6-5 հաշվով Հարավային Օսիան եզրափակիչի ուղեգիր է վաստակել: Մարտունիում հանդիպել են Արցախի ու Սեկեյ Լանդի թիմերը: 2-1 հաշվով հաղթել են արցախցիները: Մարտակերտում Պադանիա և Սապմի խաղն ավարտվել է 4-0 հաշվով՝ հօգուտ Պադանիայի:


5-րդ և 6-րդ տեղերի համար Արցախի թիմը հունիսի 8-ին կխաղա Պադանիայի թիմի հետ, 7-րդ և 8-րդ տեղերի համար Սապմիի թիմը կխաղա Սեկեյ Լանդի հետ: Հունիսի 9-ին եզրափակչում կհանդիպեն Հարավային Օսիան և Արևմտյան Հայաստանը: 3-րդ տեղի համար հունիսի 8-ին կմրցեն կիսաեզրափակչում պարտվողները՝ Աբխազիան ու Չամերիան:

Դիտվել է՝ 1540

Մեկնաբանություններ