ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Եվրո-2020. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգին, Ֆրանսիան ուժեղ էր Իսլանդիայից, Չեխիան` Անգլիայից

Եվրո-2020. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգին, Ֆրանսիան ուժեղ էր Իսլանդիայից, Չեխիան` Անգլիայից
12.10.2019 | 19:01

ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 7-րդ տուրի հանդիպումները շարունակվում են։ Պորտուգալիայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Լյուքսեմբուրգի ընտրանուն։ Ֆերնանդու Սանտուշի թիմը Բերնարդո Սիլվայի, Կրիշտիանու Ռոնալդուի և Գոնսալո Գուեդեշի խփած գոլերի շնորհիվ 3-0 հաշվով հաղթեց մրցակցին։ B խմբում Եվրոպայի գործող չեմպիոնները երկրորդն են։ 5 խաղում նրանք 11 միավոր են վաստակել։ Խմբի մյուս խաղում Ուկրաինան հաղթել է Լիտվային։ 16 միավորով Անդրեյ Շևչենկոյի թիմը գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը։ A խմբի առաջատար Անգլիայի հավաքականը առաջին միավորները կորցրեց։ Գարեթ Սաութգեյթի թիմը հյուրընկալվելիս 1-2 հաշվով զիջեց Չեխիայի ընտրանուն։ Տանտերերի կազմում աչքի ընկան Յակուբ Բրաբեցը և Զդենեկ Օնդրասեկը։

Անգլիացիների միակ գնդակը խփել էր Հարի Քեյնը։ Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալվել էր Իսլանդիայի ընտրանուն։ Համառ իսլանդացիները կռիվ տվեցին, սակայն չկարողացան սեփական հարկի տակ միավոր տանել Աշխարհի գործող չեմպիոններից։ Հանդիպման ելքը վճռեց խաղի 66-րդ րոպեին Օլիվիե Ժիրուի անվրեց իրացրած 11-մետրանոցը։

Դիտվել է՝ 1790

Մեկնաբանություններ