27.07.2025|
15:10
Սիրելի հավատավոր ժողովուրդ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի՝ Վարդավառի առթիվ։
Սա տոն է, որի մեջ փայլում է Աստվածային լույսը։ Այն հիշեցնում է մեզ Տիրոջ փառավոր պայծառակերպությունը Թաբոր լեռան վրա, երբ աշակերտներն արժանացան տեսնելու Նրա Աստվածային էության մի փայլատակող ճառագայթը։ Այդ տեսիլքով հայտնվեց Տիրոջ գերազանցությունը, այն փառքը, որ ուներ նախքան աշխարհի արարումը...