Փաշինյանի դեմագոգիան և ստախոսությունը որևէ սահման չեն ճանաչում։ Երկրորդ օրն է շարունակ, ինչ Փաշինյանը փորձում է իր վրայից մաքրել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեղավորությունը։ Արցախի հայության համար իր աղետալի հետևանքներով այդ քայլը հավասարազոր է հայ մելիքների դեմ Մելիք Շահնազարի դաշնակցությանը Փանահ-խանի հետ և պատմության մեջ մշտապես կհիշվի որպես Արցախին հասցրած երկու դավաճանական և մահացու հարվածներից մեկը։
Նիկոլենք շան պես ու շնից առավել վախենում են հեղաշրջումից, շատ լավ գիտեն, թե դրանից հետո ինչ է սպասվում բոլոր իշխանազավթներին, նրանց այդ գործում աջակցածներին, պետական դավաճաններին…
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին թիրախավորելով, ոմանք հույս ունեն, որ ընդդիմության պայքարը կարող են ներկայացնել որպես օրենքից դուրս հնչող կոչեր:
Իրականում, առաջիկա ընտրություններում մենք ընտրելու ենք ոչ թե նոր ավտոբուսներ, այգիներ, մետրոյի կայարաններ ունենալ կամ չունենալը, այլ շատ կարևոր մի բան` որտե՞ղ ենք ուզում ապրել` էրիվանու՞մ, թե՞ մեր սիրելի Երևանում։
Սեպտեմբերի 9-ին Երևանում Կարեն Դեմիրճյանի արձանի բացման ժամանակ կապիտուլյանտ Նիկոլը, ում համար ընդդիմադիր գործիչ եղած ժամանակ 1999-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած իրադարձությունները և դրանց չբացահայտված մնալը պարարտ հող էր նախկին իշխանություններին խիստ քննադատելու համար, շատ պարզ հասկացրեց, որ իր օրոք էլ այն չի բացահայտվելու:
Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ...