Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Հստակեցումներն անխուսափելի են

Հստակեցումներն անխուսափելի են
23.06.2017 | 11:04

Չորեքշաբթի իրենց երկրորդ հանդիպումներն անցկացրեցին Համադաշնությունների գավաթի Ա խումբը կազմած թիմերը: Ռուսաստանի ընտրանին անկարող եղավ դիմադրելու Պորտուգալիայի հավաքականին, ու նվազագույն հաշվով պարտությունը (գոլի հեղինակը Քրիշտիանու Ռոնալդուն է) բնավ էլ օբյեկտիվ պատկերացում չի կարող տալ մրցող կողմերի ուժերի հարաբերակցության մասին:

Նոր Զելանդիայի ընտրանու հետ փաստորեն երկրորդ կազմ խաղադաշտ հանելով՝ Մեքսիկայի հավաքականի գլխավոր մարզիչը քիչ էր մնում իր իսկ էքսպերիմենտի զոհը դառնար: Համենայն դեպս առաջին խաղակեսից հետո 0:1 հաշվով հանդերձարան գնալը լավ բանի մասին չէր խոսում: Բարեբախտաբար, երկրորդ խաղակեսը մեքսիկացիների համար հաջող ընթացք ունեցավ: Խփած երկու գոլը թիմին բերեց հաղթանակ, ինչպես նաև խմբային առաջին տեղը: Ոչ մի կարգի խնդիր չունենալու համար ռուսների հետ խմբային վերջին խաղում մեքսիկացիներին լիովին բավարարում է ոչ-ոքին: Այս դիմակայությունում նման հաշվի գրանցումը հաջորդ փուլ տանող ճանապարհի դռները կբացի նաև մեքսիկացիների պես չորս միավոր ունեցող պորտուգալացիների համար, ընդ որում` անկախ նորզելանդացիների հետ ունենալիք հանդիպումից:


Երեկ կայացան Բ խմբի Կամերուն-Ավստրալիա, Գերմանիա-Չիլի դիմակայությունները: Հիշեցնենք, որ վերջին զույգը կազմածներն իրենց առաջին հանդիպումներն ավարտել էին հաղթանակով և ունեին երեքական միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1906

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ