Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Կյանքից երկար ձգվող մահապատիժ

Կյանքից երկար ձգվող մահապատիժ
19.02.2024 | 19:42

- Հարգելի դատարան, խնդրում եմ նկատի ունենալ, որ ես ընդամենը կատարել եմ վերադասի հրամանները: Ես ընտանիք ունեմ՝ կին և անչափահաս երեխաներ, որոնց պեոք էր կերակրել: Խնդրում եմ դա համարեք մեղմացուցիչ հանգամանք:

- Ձեր խնդրանքը մերժվում է, քանի որ Դուք ոչ միայն անմարդկային և անօրինական գործողություններ եք կատարել, այլ նաև մարդասպան եք:

- Բայց ես մարդ չեմ սպանել:

- Ամեն անմարդկային և անօրինական գործողություն կատարելուց, Դուք Ձեր մեջ սպանել եք մարդուն մարդ պահող բանականությանը, սիրուն,խղճին, մեղավորության զգացողությանը, ճշմարտության փնտրտուքին:

Դուք ամեն անգամ Ձեր մեջ սպանել եք մարդուն:Դուք անօրինական և անմարդկային գործողություններով Ձեր շրջապատում սպանել եք հավատը մարդու, մարդկայինի և օրինականության նկատմամբ: Կա՞ առավել մեծ սպանություն և հանցագործություն:

-Բայց ես ստիպված էի, եթե չկատարեի հրամանները, կկորցնեի աշխատանքս, ընտանիքս կերակրելու հնարավորությունը:Ես շատ եմ սիրում կնոջս,երեխաներիս:

-Եթե սիրեիք,նրանց չէիք թունավորի դանդաղ գործողության թույնով,որը մարդու մեջ սպանում է մարդկայինը:

-Խնդրում եմ,աղաչում եմ,մարդ եղեք,ես շատ եմ ուզում ապրել..

-Դուք վաղուց չեք ապրում,պարզապես գոյատևում եք և գոյատևելով անընդհատ մարդ և մարդկային եք սպանում:

Կյանքի դատարանը որոշեց՝ մահապատիժ:

Անդոկ ՍՅՈՒՆԵՑԻ

Դիտվել է՝ 7356

Մեկնաբանություններ