«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Ռուսական կողմը չի համաձայնել անվերապահ հրադադարին և պետությունների ղեկավարների հանդիպմանը. 2

Ռուսական կողմը չի համաձայնել անվերապահ հրադադարին և պետությունների ղեկավարների հանդիպմանը. 2
04.06.2025 | 10:42

Սկիզբը՝ այստեղ

ՍտամբուլումավարտվելենՌուսաստանի և Ուկրաինայիբանակցությունները, պատերազմը դեռ երկար կշարունակվի

Ապագա հանդիպման հեռանկարները

Ստամբուլում բանակցությունների 2- րդ փուլը ոչ մի անակնկալ չի բերել, հանդիպումն ընթացել է աշխատանքային կարգով, ու նման քննարկումներ դեռ կլինեն, վստահ է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը:

«Եթե մենք ելնում ենք նրանից, որ բանակցային գործընթացը ծավալման փուլում է, ապա դեռ պետք է լինեն հանդիպումներ և ոչ մեկը, և դժվար թե այդ հանդիպումները սահմանափակվեն միայն հունիսի շրջանակով,- ասել է պատգամավորը «Газетой.Ru»- ի հետ զրույցում:- Առաջարկները, որոնք այժմ կողմերը փոխանակել են, կպահանջեն պետությունների ղեկավարների ուսումնասիրություն, որոնք կարող են պահանջել ուժային կառույցների, ԱԳՆ- ի, կառավարության կարծիքները և այլն»:

Նովիկովը պարզաբանել է, որ այժմ սկսվել է փոխադարձ առաջարկների ուսումնասիրման, միմյանց համար դրանց ընդունելիության կամ անընդունելիության գնահատման փուլը։

«Բանակցությունները միշտ երկար են, նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք անցնում են փոխըմբռնման բարձր աստիճանով։ Իսկ այժմ բանակցություններն առավել երկար կընթանան, քանի որ դրանք ընթանում են կողմերի միջև, որոնք լուծում են հակառակ խնդիրներ»,- եզրափակել է Նովիկովը։

ТАСС գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների 3- րդ փուլը նույնպես պետք է տեղի ունենա Ստամբուլում, սակայն հանդիպման ոչ մի ժամկետ դեռ որոշված չէ:

Կողմերի դիրքորոշումները բացարձակապես անհամադրելի են

Ընդգծենք, որ ուկրաինական հուշագրի նախագիծը, որի բովանդակությունը «Reuters» գործակալությունը հրապարակել է օրերս, պահանջում է «օդում, ցամաքում ու ծովում առանց նախապայմանների կրակի լիակատար դադարեցում»: Հուշագիրը նախատեսում է ՌԴ կողմից հետևողականորեն պահանջվող չեզոք կարգավիճակից Կիևի հրաժարում, այսինքն՝ առաջիկայում ՆԱՏՕ- ին Ուկրաինայի անդամակցելու իրավունք, 2014 թվականից ի վեր Ուկրաինայի կորցրած տարածքները (ներառյալ՝ Ղրիմը և Սևաստոպոլը) Ռուսաստանի կազմում ճանաչելուց Ուկրաինայի և միջազգային հանրության հրաժարում, ինչպես նաև անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար՝ Ուկրաինայի և Արևմուտքի պատկերացմամբ: Այս չորս կետերից յուրաքանչյուրին Մոսկվան կտրականապես դեմ է, ու դրանցից թեկուզ միայն մեկն արդեն իսկ բավարար է, որ Ռուսաստանը հրաժարվի հրադադարի վերաբերյալ Կիևի պայմանների ու պահանջների կատարումից:

Բացի վերոնշյալից, հրադադարի վերաբերյալ ուկրաինական պատկերացումը ներկայացնող հուշագիրը նախատեսում է բանակցություններին միջազգային հանրության (նախ և առաջ հասկանալ Արևմուտքի, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի, ֆրանսիայի, Գերմանիայի, ԵՄ- ի…) մասնակցություն, գերիների փոխանակում «բոլորըբոլորիդիմաց» ձևաչափով, ինչը ՌԴ- ին ձեռնտու չէ, քանի որ ուկրաինական գերիներն անհամեմատ ավելին են, քան ռուսականը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փուլային վերացում՝ դրանցվերականգնմանհնարավորությամբ, ինչպես նաև Ուկրաինայի և ՌԴ նախագահների հանդիպման կազմակերպում:

Ռուսաստանը «սկզբունքային առումով» չբացառելով 30- օրյա կամ ժամանակավոր հրադադարը, դեմ է դրա անվերապահ, առանց նախապայմանների լինելուն: Ինչպես ավելի վաղ նշել ենք մեր հրապարակումներից մեկում, ՌԴ պայմանն է, որ Արևմուտքի կողմից այդ ընթացքում դադարեցվեն Ուկրաինային սպառազինության մատակարարումները, և բացի այդ, Ուկրաինան հրադադարի ընթացքում դադարեցնի զորահավաքը, որպեսզի այդ ընթացքում իր ԶՈւ-ն չհամալրի արևմտյան նոր սպառազինությամբ, ԶՈւ շարքերը՝ նոր զինծառայողներով, և հրադադարի ժամկետի ավարտից հետո պատերազմը չվերսկսի թարմացված ուժերով:

Բացի վերոնշյալից, ինչպես ավելի վաղ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի չեզոք, արտադաշինքային կարգավիճակը սկզբունքայիննշանակությունունի Ռուսաստանի համար:

Ավելի վաղ հրապարակված, հնչեցված Մոսկվայի մյուս ու սկզբունքային պահանջներն են ուկրաինական ուժերի դուրսբերումը Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններից, Խերսոնի և Զապորոժիեի մարզերից, միջազգային մակարդակով ԴԺՀ- ի, ԼԺՀ- ի, նշված մարզերի, ինչպես նաև Ղրիմի և Սևաստոպոլի ճանաչումը որպես ռուսական, Ուկրաինայի ապառազմականացումը և նեոնացիզմից հրաժարումը, ինչպես նաև պատժամիջոցների չեղարկումը:

Բացի վերոնշյալից, ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հունիսի 2- ին Ստամբուլում կայանալիք բանակցություններում ռուսական կողմը դարձյալ շարունակելու էր պնդել, որ Ուկրաինայում չեղյալ հայտարարվեն «խտրական օրենքները», որոնք վերաբերում են ռուսաց լեզվի օգտագործման սահմանափակումներին:

«Axios» պարբերականը, վկայակոչելով անանուն ուկրաինացի պաշտոնյային, հայտնել է, որ Ռուսաստանը, որպես հրադադարի պայման, հուշագրի իր տարբերակում պահանջել է Ուկրաինայից զորքերը դուրս բերել ԴԺՀ- ի, ԼԺՀ- ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ամբողջ տարածքներից:

Վերոշարադրյալը լիովին բավարար է եզրակացնելու համար, որ ստամբուլյան բանակցություններում որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել հրադադարի ու դրա պայմանների վերաբերյալ, հետևաբար նաև առաջիկայում Պուտինի և Զելենսկու հանդիպման: Հրադադարի ու հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ միմյանց հուշագրերը մերժող Կիևի և Մոսկվայի պաշտոնական հայտարարություններից հետո ռազմական գործողությունները կշարունակվեն ավելի մեծ թափով:

Վերոնշյալի առումով, մասնավորապես, պետք է սպասել Ռուսաստանի հատուցման թերևս աննախադեպ գործողությանը՝ ի պատասխան Բրյանսկի մարզում լույս հունիսի 1- ի գիշերը պայթեցման միջոցով մարդատար երկաթուղային շարժակազմի վրա ավտոմոբիլային կամրջի փլուզմամբ, և Կուրսկի մարզում երկաթուղային կամրջի փլուզմամբ իրականացված հրեշավոր ահաբեկչություններին, ինչպես նաև Իրկուտսկի և Մուրմանսկի մարզերում գտնվող, միջուկային զենք կրող ՌԴ ռազմավարական նշանակության ռմբակոծիչների մշտական բազայավորման վայր հանդիսացող ավիաբազաներին ԱԹՍ- ներով (դրոններով) հասցված հարվածների, ինչի հետևանքով շարքից դուրս են եկել բազմաթիվ ինքնաթիռներ:

Հիշյալ ավիաբազաներին հարվածը Ռուսաստանին, ըստ իր միջուկային դոկտրինի, արդեն իսկ տվել է Ուկրաինային միջուկային հարվածով պատասխանելու լեգիտիմ իրավունք: Այլ հարց է, թե Ռուսաստանն այդ իրավունքից կօգտվի ա՞յժմ, թե առաջիկայում դեռ կբավարարվի ուկրաինական թիրախներին «Օրեշնիկով» հարվածելով կամ ամառային լայնամասշտաբ հարձակմամբ և իր տարածքների ամբողջական ազատագրմամբ, ինչպես նաև, որպես անվտանգության բուֆերային գոտի, Ուկրաինայի Սումիի մարզի, և որպես ռուսական քաղաք, Օդեսայի գրավմամբ, միգուցե նաև Խարկովի՝ որպես վերադիր ու փոխհատուցում պատերազմում իր կրած ահռելի վնասների…

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1952

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ