ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Իսպանիա. կազմը հայտնի է

Իսպանիա. կազմը հայտնի է
27.05.2012 | 13:39

Կիրակի օրը Վինսենտե դել Բոսկեն հրապարակեց «Եվրո-2012» մեկնող Իսպանիայի ֆուտբոլի ընտրանու կազմը: Ազգայինում ամենաշատ ներկայացվածները «Բարսելոն» և Մադրիդի «Ռեալ» ակումբներն են` յոթ և հինգ ֆուտբոլիստներով: Եթե թվային առումով պաշտպանական գծում առավելությունը տրված է մադրիդցիներին (Ալվարո Արբեոլա, Սերխիո Ռամոս, Ռաուլ Ալբիոլ), կիսապաշտպանությունում տոն տվողները բարսելոնցիներն են` Սերխիո Բուսկետս, Չավի, Սեսկ Ֆաբրեգաս, Անդրես Ինիեստա: Հարձակման գիծը ներկայացնում է տարբեր ակումբների իսկական փունջ: Բոսկեն հրավիրել է նաև Պեդրոյին: Ինչպես երևում է, արքայական գավաթի եզրափակչում բարսելոնցու վառ խաղն ու խփած երկու գոլը ,փափկացրելե են մարզչի սիրտը:
Իսպանիայի այս կազմից աշխարհի վերջին առաջնությանը չեն խաղացել միայն Խուանֆրանը («Աթլետիկո»), Խորդի Ալբան («Վալենսիա»), Սանտի Կասորլան («Մալագա») և Ալվարո Նեգրեդոն («Սևիլիա»): Քսաներեք խաղացողներից միայն չորսն են, որ չեն ներկայացնում երկրի ներքին առաջնության ակումբները: Նրանք են` Պեպե Ռեյնան («Լիվերպուլ»), Դավիդ Սիլվան («Մանչեստր Սիթի»), Խուան Մատան ու Ֆերնանդո Տորեսը (երկուսն էլ ներկայացնում են «Չելսին»):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3708

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ