ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Արոնյանի հերթական ոչ-ոքին

Արոնյանի հերթական ոչ-ոքին
16.06.2012 | 11:06

Աշխարհի նախկին չեմպիոն Միխաիլ Տալի հուշամրցաշարի յոթերորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Նույնատիպ արդյունք է գրանցվել նաև Նակամուրա-Կառլսեն, Ռաջաբով-Կարուանա դիմակայություններում: Տոմաշևսկի-Մորոզևիչ պարտիայում վերջինս չկարողացավ դիմանալ իր համերկրացու փորձությանը: Մաքշեյն-Կրամնիկ պարտիայում աշխարհի նախկին չեմպիոնը ամեն ինչ արեց պարտությունից խուսափելու համար, սակայն իննսուներեքերորդ քայլում հարկադրված եղավ սեղմել մրցակցի ձեռքն ի նշան պարտության: Այսպիսով` հուշամրցաշարում հնգիշխանություն է: Չորսական միավորով աղյուսակը գլխավորում են` Մորոզևիչը, Կառլսենը, Ռաջաբովը, Կրամնիկը, Կարուանան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2373

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ