Լրատվության աղբյուրն ինքն է` վերջին տարիների աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լեոնել Մեսին, ով տագնապելով ամեն կարգի հնարավոր «գունազարդումներից», այստեղից ու այնտեղից քամված հնարովի բաներից, որոշել է անձամբ այդ մասին իրազեկել հանրությանը` գտնելով, որ իր կողմից ճիշտ քայլ է լուրը պաշտոնապես հաստատելը: «Մեր ընտանիքն անչափ երջանիկ է: Մենք տղա ենք ունենալու», -ավելացրել է երջանիկ հայրիկը, ում զուգընկերը գեղեցկուհի Անտոնելա Ռոկուզոն է: Նրանք արդեն մի քանի տարի է, ինչ միասին են: Ասենք շնորհավոր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ