ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Ցկյանս որակազրկվեցին

Ցկյանս որակազրկվեցին
24.10.2012 | 20:51

Գվատեմալայի ազգային հավաքականի երեք ֆուտբոլիստներ` Գիլերմո Ռամիրես Օրտեգան, Իոնի Ուիլսոն Ֆլորես Մոնրոյը և Գուստավո Ադոլֆո Կաբրերա Մարոկինը, պայմանավորված խաղերի մեջ ներքաշված լինելու պատճառով ցկյանս որակազրկվել են: Գվատեմալայի ֆուտբոլի ասոցիացիայի որոշումն օրինական է ճանաչել ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն, որը տեւական ժամանակ քննության է առել սույն գործը: Որոշման ընդունման պահից սկսած հիշյալ ֆուտբոլիստներին արգելված է ցանկացած բնույթի գործունեություն, որը կարող է կապված լինել ֆուտբոլի հետ: Որուշումը չունի տեղային բնույթ, այն հավասարապես տարածելի է ՖԻՖԱ-ի անդամ բոլոր երկրների վրա: Հայերս կասեինք` հացները ցամաք կերան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1733

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ