ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Աշխարհը կունենա նոր չեմպիոն

Աշխարհը կունենա նոր չեմպիոն
20.11.2012 | 11:43

Խանտի Մանսիյսկում ընթանում է կանանց աշխարհի առաջնությունը: Ցավոք, մեր երկու ներկայացուցիչները` գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, արդեն երկրորդ փուլում դուրս են մնացել պայքարից: Առաջնության ամենախոշոր անակնկալը եղել է աշխարհի չեմպիոն, չինուհի Հոու Յիֆանի պարտությունը լեհ Մոնիկա Սոչկոյից, ով իր հերթին հաջորդ փուլում զիջել է Անտուանետա Ստեֆանովային: Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, բացի Ստեֆանովայից, պայքարը շարունակում են Դրոնավալի Հարիկան, Մարիա Սեբագը, Կոսինցևա քույրերը, Նատալյա Ժուկովան, Վենյուն Ժուն, Աննա ՈՒշենինան, Իրինա Կրաշը, Հուե Ժաոն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2085

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ