Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

«Բարսելոն»+«Գալաթասարայ»

«Բարսելոն»+«Գալաթասարայ»
13.03.2013 | 14:32

Երեկ կայացան Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակչի «Բարսելոն»-«Միլան», «Շալկե-04»-«Գալաթասարայ» պատասխան հանդիպումները: Հաշվի առնելով առաջին զույգի առաջին հանդիպման արդյունքը (իտալացիները հաղթել էին 2:0 հաշվով)` կատալոնյան ակումբին հաղթանակ էր պետք` սկսած 3:0 հաշվից, եթե ցանկանում էր խուսափել ետխաղյա տասնմեկմետրանոցներից: Անառիկ պահելով սեփական դարպասը` «Բարսելոնը» հաղթեց չորս գնդակի առավելությամբ: Դուբլի հեղինակ է դարձել Լիոնել Մեսին: Գերմանացիների հետ խաղում «Գալաթասարայը» հաջողությամբ լուծեց մեկ քառորդ դուրս գալու խնդիրը` 2:3 (առաջին խաղն ավարտվել է 1:1): Հանդիպումների մանրանասները` հետաքրքիր վկայակոչումներով, տես «Իրատես»-ի ուրբաթ օրվա համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1947

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ