Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Եվրոպայի պատանեկանում, և` ոչ միայն

Եվրոպայի պատանեկանում, և` ոչ միայն
21.06.2013 | 12:18

Չեռնոգորիայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում գոհացուցիչ ելույթներ են ունենում մեր մարզիկները: Առայժմ Հայաստանի ընտրանու ակտիվում կա երկու արծաթե մեդալ: Դրանք նվաճել են ազատոճայիններ, 50 կգ քաշային Վահե Մատինյանն ու 69 կգ քաշային Տիգրան Մնացականյանը: Մեր պատանիները հաջողությունը զարգացնելու լավ հնարավորություն ունեն, քանի որ մրցումները դեռ չեն ավարտել ազատոճայինները, որոնցից հետո մրցասպարեզ մտնելու իրավունքը կտրվի հունահռոմեականներին, իսկ ընդհանրապես պիտի ասել` չկա տարի, որ մեր պատանի ըմբիշները մարզասերներին չուրախացնեն իրենց մեդալային ելույթներով: Սա ավելի քան առարկայնորեն խոսում է հանրապետությունում մարզաձևի ամուր հիմքերի, մեր տղաների օժտվածության և մարզչական կազմի լավ աշխատանքի, ինչպես նաև ֆեդերացիայի հետևողական գործունեության մասին:
Ինչ վերաբերում է մեծահասակներին, օրեր առաջ ՈՒկրաինայի Մարիուպոլ քաղաքում անցկացված մրցաշարում գերազանց է հանդես եկել 55 կգ քաշային Ռոման Ամոյանը` դառնալով միջազգայինի հաղթող: Նրանից ընդամենը մեկ սանդղակով է ներքև եղել 66 կգ քաշային Գևորգ Սահակյանը, իսկ 74 և 96 կգ քաշայիններ Ռաֆիկ Մանուկյանն ու Սարգիս Տոնոյանը դարձել են երրորդ մրցանակակիրներ: Տեղեկացնենք, որ Հայաստանի հունահռոմեականներից մրցաշարին չեն մասնակցել առաջատար ըմբիշներ, Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանն (96 կգ) ու Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Լևոն Ջուլֆալակյանը (74 կգ), ովքեր օրեր առաջ Իտալիայում մասնակցել են մեկ այլ միջազգային մրցաշարի ու դարձել հաղթող: Ի դեպ, այստեղ ոսկե մրցելույթ է ունեցել նաև Սասուն Ղամբարյանը (66 կգ): Իտալիայից արծաթե մեդալով է վերադարձել 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը, երրորդ մրցանակի են արժանացել Ռոման Ամոյանն ու Տիգրան Թորոսյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ