Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Նորամուտ

Նորամուտ
15.09.2013 | 14:32

Շաբաթ օրը կայացած եվրոպական ֆուտբոլային բազմաթիվ հանդիպումներից առանձնացնենք երկուսը` «Վիլյառեալ»-Մադրիդի «Ռեալ» (Իսպանիայի առաջնություն) և «Թուրին»-«Միլան» (Իտալիայի առաջնություն) խաղերը: Երկուսն էլ ավարտվել է նույն` 2:2 հաշվով, երկուսում էլ առաջին անգամ դաշտ են դուրս եկել ընթացիկ տրանսֆերային պատուհանում «Ռեալի» ու «Միլանի» կատարած խոշոր գնումները` Գարետ Բեյլն (դարձել է գոլի հեղինակ) ու Կական: Ավելացնենք միայն, որ մինչեւ խաղավարտի 89-րդ րոպեն «Միլանը» պարտվում էր 0:2 հաշվով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 982

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ