Տալինում ընթացող ծանրամարտի երիտասարդական առաջնությունում (20 եւ 23 տարեկաններ) 77 կիլոգրամ քաշային կարգում գերազանց մրցելույթ է ունեցել Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող Ռազմիկ Հունանյանը (20 տարեկաններ), ով աշխարհի առաջնությունների կրկնակի չեմպիոն է: Երկամարտում նրա ցույց տված 329 կիլոգրամ արդյունքն եղել է անգերազանցելի: Նա մեկ ոսկի էլ շահել է հրում վարժությունում` 183 կիլոգրամ: Ռազմիկի ելույթը փոքր-ինչ ստվերվել է պոկում վարժությունում, որտեղ գլխավերեւում պահած 146 կիլոգրամի համար արժանացել է արծաթե մեդալի:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ