Քիչ առաջ Ղազախստանում ավարտվել է Միշա Ալոյան-Յասուրբեկ Լատիպով մրցամարտը: Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մարտում Ալոյանը պարտության է մատնել ուզբեկ բռնցքամարտիկին: Սա 52 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Միշա Ալոյանի երկրորդ անընդմեջ անպարտ մրցելույթն է աշխարհի առաջնություններում: Հիշեցնենք, որ նա առաջին անգամ աշխարհի թիվ մեկ բռնցքամարտիկ էր դարձել 2011 թվին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ