Երեկ, ուշ երեկոյան, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի կոչման համար Գերմանիայում կայացավ Արթուր Աբրահամ-Ջովանի դե Կարոլիս մրցամարտը: Մինչ այդ ոչ մի նշանակալի մարտով աչքի չընկած իտալացին փորձեց հնարավորինս դիմակայել հայազգի մարզիկին, սակայն այդպես էլ չկարողացավ հասնել առավելության, թեպետ Արթուր Աբրահամի մարտն էլ առանձնապես չտպավորեց: Ինչեւէ: Առաջիկայում սպասենք Աբրահամ-Շտիգլից մրցամարտին, որը լինելու է գերմիջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոնական գոտու համար:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ