Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

«Ոչինչ առանց պայքարի չի տրվում»

«Ոչինչ առանց պայքարի չի տրվում»
05.05.2025 | 12:16

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հանդիպման հարցուպատասխանն էի նայում:

2.5 ժամ նախագահը Հայաստանի ներքին ու արտաքին օրակարգին վերաբերվող հարցերին էր պատասխանում` մատչելի, հիմնավոր, անկեղծ, որոշ դեպքերում` այն համեմելով հումորային պատմություններով կամ ակնարկներով:

Մեծ թվով անձինք, դերակատարներ իրենց կարող են գտնել այդ հարցուպատասխանում, որովհետև այս կամ այն ձևով դրան առնչվել են:

Կային պատասխաններ, որոնց մասին, նախագահը, թեև այլ առիթներով խոսել էր, սակայն դրանք կամ «մոռացության» են տրվել կամ պարզապես իրենց հասցեատերերին չեն հասել:

Մի խոսքով, արժե նստել ու երկար նայել, որովհետև դրանք պարունակում էին կարևոր պատմական փաստերից մինչև ներքաղաքական ակտուալություն ներկայացնող թեմաներ և շատերն իրենց փնտրածը հաստատ կգտնեն:

Իհարկե, խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր անկեղծորեն փնտրում են ճշմարտությունը, այլ ոչ թե մութ սենյակում սև կատու փնտրում:

Այնուամենայնիվ, ողջ օրվա ընթացքում անընդհատ գլխումս այդ հանդիպմանը հնչած հետևյալ սկզբունքն էր` «ոչինչ առանց պայքարի չի տրվում», որովհետև սա զուտ հաջողություն փնտրող ուժի/ուժերի բանաձևը չէ, այլ այն պետք է ուղեկցի յուրաքանչյուրին` անկախ իր մասնագիտությունից և աշխատանքային բնագավառից:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1006

Մեկնաբանություններ