Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Պարտվածները դու՛ք եք՝ երկուսդ

Պարտվածները դու՛ք եք՝ երկուսդ
07.05.2025 | 15:08

(չեչենուհուն ունկնդրելուց հետո խոսք առ «կոմուֆլյաժով» մեյմունություններ անող «բունկերների տիրուհի»)

Ադրբեջանցի մայրերին ու կանանց ուղղված անտրամաբանական ու մերժելի «խաղաղասիրական» կոչեր հնչեցնող և ինքնամատուցվող «առաջին տիկին», որ օգտվելով ամուսնուդ զբաղեցրած աթոռի ընձեռած հնարավորությունից, խելագար մոլուցքով հանրության աչքում անվերջ փորձում էիր կարևորել քո աննշան դերն ու անթույլատրելիության աստիճան խառնվում էիր պետության գործերին, որ փամփուշտներից ձուլված զարդեր էիր ուզում կրել, լսի՛ր, անպատճառ լսի՛ր, թե ինչ է երգում հիասքանչ չեչենուհին՝ Хеда Хамзатова-ն:

Լսի՛ր ու ականջիդ օղ արա. երբ շրջապատված ես հարևաններով, որոնք քո մահն են տենչում, դավաճանություն է գիտակցաբար թե անգիտակցաբար «խաղաղասիրական» կոչեր շաղ տալը:

Թշնամին՝ և՛ Ադրբեջանում, և՛ Թուրքիայում, քո պարտվողական բարձրաձայնումներն ընկալում էր որպես ծախվածության, իհարկե նաև վախկոտության բացահայտ դրսևորում, որպես նահանջ, որպես մուրացկանություն, բայց ո՛չ երբեք խաղաղասիրություն:

Որքան էլ կապիտուլյանդ ամուսնուդ հետ մեզ պարտություն, կորուստներ (և՛ մարդկային, և՛ տարածքային) պարտադրեցիք, որքան էլ ձեր հանցագործ վարքագծի ու գործողությունների պատճառով կրկին արյունահոսեցին մեր սպիացած վերքերը, այնուամենայնիվ, պարտվածները դու՛ք եք՝ երկուսդ:

Ի հեճուկս ձեզ ու մնացած բոլոր ուսապարկերի (իսկ ձեզ հասկանալի լեզվով՝ չանթա, իմա՝ çanta-ների), չեչենուհին հայ քաջերի հաղթության մասին է երգում և հիացնում օտարազգիներին (տառաճանաչ եք, կարդացե՛ք Хеда Хамзатова-յի կատարմանը հաջորդած մեկնաբանությունները):

Ասել է՝ մենք հաղթողներ ենք, մուրացկանի նման ձեռքներս մեկնած ո՛չ մեկից երբե՛ք խաղաղություն չենք խնդրել:

Хеда Хамзатова-յի գովերգած հայ քաջերը քո և ամուսնուդ նման երբե՛ք թուրքի կոշիկ չեն լիզել:

Ճիշտ է, ձեր նախընտրած-պաշտելի մուղամը չէ, բայց լսե՛ք, անպատճառ լսե՛ք Хеда-յի կատարումն ու ձեր պարտվողական քաղաքականությունը մի՛ փորձեք փաթաթել հայ ազգի վզին:

7. 05. 2022

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1093

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

鑴欏瀯鑺掑崲鑴滈殕鑴欒剹鍗㈣剻鑺掕剻鐐夎剹椹磋剹闄嗚剻鑴濊剻鑴楀瀯鑴欒剹鍨勮剻鍨勮姃鍗㈣劀闅嗚剻鑴楀崲鑴欒姃鑴欑倝鑴楅┐鑴楅檰/1337927063">Հրապարակախոսություն
Հայաստանի կույր աղիքը (գաստրոնոմիական կաքավումներ)
Հայաստանի կույր աղիքը (գաստրոնոմիական կաքավումներ)

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Դրժած խոս­տում­նե­րի բա­րա­թը
Դրժած խոս­տում­նե­րի բա­րա­թը