«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Դեռ 2001-2002 թվերին էր ասում, որ պետք է ճանապարհ տալ թուրքերին

Դեռ 2001-2002 թվերին էր ասում, որ պետք է ճանապարհ տալ թուրքերին
19.03.2024 | 21:00

Եթե Նիկոլի՝ ժամանակին ասածները լսած չլինեի, կարող է միամիտի պես մտածեի` դե հիմա պատերազմում պարտվել ենք, դե հիմա ի՞նչ անի, դե հիմա կարող է ռուսներն էլ են նեղում, արևմոտքից էլ։

ՈՒ այդպես՝ լիքը «դե հիմա»-ներ։

Բայց ինքը դեռ 2001-2002 թվերին էր ասում, որ Արցախը պետք է տալ, որ պետք է ռուսներին հեռացնել, որ պետք է թուրքերի հետ լավանալ, որ պետք է ճանապարհ տալ թուրքերին, քանի որ Արևմուտքին դա պետք է։

Ինքն է ասել, ինքն է գրել, իր խոսքերն են։

Դե հիմա ինչքան կուզեք` կարող եք մտածել, որ պատերազմում պարտվել ենք։ Հետն էլ կարող եք մեղադրել ուրիշներին։

Եթե իրոք այդպես մտածեք, բժշկի դիմելու կարիք չունեք հաստատ, քանի որ արդեն անբուժելի է։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 3463

Մեկնաբանություններ