Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Փա­շի­ն­յա­նի նենգ ար­կա­ծախնդ­րու­թ­յան պատճառով պատժ­վե­լու ենք բո­լորս»

«Փա­շի­ն­յա­նի նենգ ար­կա­ծախնդ­րու­թ­յան պատճառով պատժ­վե­լու ենք բո­լորս»
24.04.2020 | 01:08

Ար­դեն մի քա­նի օր է քա­ղա­քա­կան օ­րա­կարգն ա­լե­կո­ծում են ՌԴ արտ­գոր­ծա­նա­խա­րա­րի ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րին առ­նչ­վող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը։ Իշ­խա­նու­թյու­նը փոր­ձեց ար­ձա­գան­քել, բայց ի­րա­վի­ճա­կը դրա­նից հս­տակ չդար­ձավ։ Ա­մեն ին­չին ա­րագ ար­ձա­գան­քող Նի­կոլ Փա­շի­նյա­նը ոչ մի խոսք չի ա­սել այս առն­չու­թյամբ։ Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի և ներ­քա­ղա­քա­կան խն­դիր­նե­րի շուրջ զրու­ցում ենք «Ա­դեկ­վադ» կու­սակ­ցու­թյան ղե­կա­վար ԱՐ­ԹՈՒՐ ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱ­ՆԻ հետ։

-Ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի բա­նակ­ցու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րը նա­խօ­րեին հայ­տա­րա­րեց. «Ներ­կա­յումս Ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման շուրջ բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նին գտն­վում է փաս­տա­թուղթ, ո­րը փու­լա­յին կար­գա­վո­րում է են­թադ­րում»: Սա ար­դյոք նշա­նա­կու՞մ է, որ Փա­շի­նյա­նի այն հա­վաս­տում­նե­րը, թե բա­նակ­ցու­թյուն­ներ չեն ըն­թա­նում, ժո­ղովր­դից գաղտ­նի ո­չինչ չի ար­վում և բա­նակ­ցա­յին սե­ղա­նին փաս­տա­թուղթ չկա, սուտ են։
-Ձեր, մեղմ ա­սած, ուղ­ղոր­դող հար­ցին ես, այ­նուա­մե­նայ­նիվ, փոր­ձեմ դիա­լեկ­տիկ պա­տաս­խան տալ: Այս հայ­տա­րա­րու­թյու­նը կա­րող է եր­կու բան նշա­նա­կել, և ի­րա­կա­նում դրա ողջ ի­մաս­տը հենց եր­կու տար­բե­րակ թող­նելն էր: Մի տար­բե­րակն այն է, որ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վա­րը, փաս­տա­ցի այդ գեր­տե­րու­թյան ար­տա­քին քա­ղա­քա­կան երկ­րորդ դեմ­քը ու հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կան թա­տե­րա­բե­մի ա­ռա­ջա­տար­նե­րից մե­կը շատ պրի­մի­տիվ սուտ է տա­րա­ծում: Մյուս տար­բե­րակն այն է, որ ստի ու կեղ­ծի­քի ա­լի­քի վրա իշ­խա­նու­թյան ե­կած ան­ձը, ո­րը տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ հայտ­նի էր զր­պար­տե­լու իր ան­գե­րա­զան­ցե­լի ու­նա­կու­թյամբ, ստում է նաև իր հա­մար կեն­սա­կան խն­դիր ներ­կա­յաց­նող հար­ցում: Վս­տահ եմ, որ ստում է հենց Փա­շի­նյա­նը, քա­նի որ հենց իր ԱԳՆ-ի ղե­կա­վարն է ար­ցա­խյան կար­գա­վոր­ման բա­նակ­ցու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կում վեր­ջին ե­րեք ամ­սում բազ­միցս բռն­վել ստե­լիս: Նրանք պն­դում էին, որ բա­նակ­ցու­թյուն­ներ չկան, մինչ­դեռ այդ բա­նակ­ցու­թյուն­նե­րը տե­ղի էին ու­նե­նում ու տևում էին ան­նա­խա­դեպ եր­կար։ Նրանք ստում էին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի բա­ցա­կա­յու­թյան մա­սին, մինչ­դեռ հե­տին թվով պարզ­վում էր, որ կան բազ­մա­թիվ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ:
-Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րարն ար­ձա­գան­քեց Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյա­նը և, ըստ էու­թյան, սպա­ռիչ պա­տաս­խան չտ­վեց` հի­մա փու­լա­յի՞ն տար­բե­րակն է քն­նարկ­վում, թե՞ ոչ։ Դուք ինչ­պե՞ս եք գնա­հա­տում հայ­կա­կան կող­մի ար­ձա­գան­քը։
-Ի­րա­կա­նում հայ­կա­կան կող­մի ար­ձա­գան­քը էա­կան չէ: Ցան­կա­ցած բա­նա­կան մար­դու հա­մար պի­տի ակն­հայտ լի­նի, թե նրան­ցից որ մեկն է ստա­խո­սը: Վս­տահ եմ, որ Լավ­րո­վի այդ հայ­տա­րա­րու­թյու­նը կոչ­ված էր բազ­մա­թիվ հնա­րա­վոր տար­բե­րակ­նե­րից թող­նել այդ եր­կու­սը. կամ Լավ­րովն է ստում, կամ Փա­շի­նյա­նը: Թող­նել եր­կու­սը և թույլ տալ կողմ­նա­կի դի­տոր­դին սե­փա­կան եզ­րա­կա­ցու­թյուն­ներն ա­նել: ՀՀ ԱԳՆ-ն վեր­ջին ա­միս­նե­րին ինքն է խճճ­վել իր ստե­րի մեջ, վկա­յա­կո­չե­լով ինչ-որ վրի­պակ­ներ, մա­նի­պու­լաց­նե­լով հար­ցե­րը, եր­բեմն էլ պար­զա­պես ջայ­լա­մի պես գլու­խը թա­ղե­լով խու­սա­նա­վել:
-Այ­սօր, Ձեր դի­տարկ­մամբ, բա­նակ­ցու­թյուն­ներն ի՞նչ փուլ են մտել, ու ի՞նչ վտանգ­ներ կան հայ­կա­կան կող­մի հա­մար։
-Այ­սօր Ադր­բե­ջա­նին հա­ջող­վել է լու­ծել ի­րենց գեր­խն­դի­րը, նրանք կա­րող են հիմ­նա­վոր կեր­պով պն­դել, որ հայ­կա­կան կող­մը ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան է: Ակն­հայտ է, որ Փա­շի­նյա­նը սե­փա­կան իշ­խա­նու­թյու­նը լե­գի­տի­մաց­նե­լու դի­մաց մի­ջազ­գա­յին հան­րու­թյան առջև հս­տակ պար­տա­վո­րու­թյուն­ներ է ստանձ­նել, ո­րոնք վե­րա­բե­րում են ոչ միայն սե­ռա­կան փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րը և խո­շոր կա­պի­տա­լը լե­գի­տի­մաց­նե­լուն, այլև ար­ցա­խյան խնդ­րի կար­գա­վոր­մա­նը։ Ակն­հայտ է, որ հենց կար­գա­վոր­ման շր­ջա­նակ­նե­րում նա չի կա­րո­ղա­նում կա­տա­րել իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րը, այն է՝ հայ­կա­կան պե­տու­թյուն­նե­րի բնա­կիչ­նե­րին հա­մո­զել, որ հո­ղե­րը պի­տի հանձ­նել, ու ադր­բե­ջան­ցի­նե­րը պի­տի բնակ­վեն Ար­ցա­խում: Ըստ էու­թյան, Փա­շի­նյա­նը «գցում» է մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը: Ցա­վոք, նրա նենգ ար­կա­ծախ­նդ­րու­թյան հետևան­քով պատժ­վե­լու ենք բո­լորս: Արդ­բե­ջա­նին, ըստ ա­մե­նայ­նի, պա­տե­րազմ սկ­սե­լու քարտ բլանշ է տր­վե­լու: Պա­տե­րազմ, ո­րի ըն­թաց­քում մեր պե­տու­թյան գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տար է լի­նե­լու բա­րո­յա­կան օ­րենք­նե­րից զուրկ մի քա­ղա­քա­կան իմ­պո­տենտ:
-Հա­յաս­տա­նում ա­վե­լի մեծ ար­ձա­գանք գտավ ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի շուրջ ՌԴ պաշ­տո­նյա­յի հայ­տա­րա­րու­թյու­նը, սա­կայն Լավ­րո­վը նաև տն­տե­սա­կան խն­դիր­նե­րի և երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին հս­տակ ու­ղերձ հղեց։ Սա չի՞ խո­սում այն մա­սին, որ հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում այ­սօր լուրջ խն­դիր­ներ կան, և ի՞նչ է ա­նում հայ­կա­կան կող­մը ի­րա­վի­ճա­կը շտ­կե­լու ուղ­ղու­թյամբ։
-Հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ար­դեն շատ վա­ղուց լուրջ խն­դիր­ներ կան: Մո­տա­վո­րա­պես այն պա­հից, երբ Մոսկ­վան ո­րո­շեց հետ­խոր­հր­դա­յին եր­կր­նե­րում իր ազ­դե­ցու­թյու­նը վե­րա­կանգ­նել, օ­րի­նակ, Կա­զա­նյան գոր­ծըն­թաց սկ­սե­լով, ո­րով ա­մեն դեպ­քում մեզ` հա­յե­րիս պար­տադր­վում էին միա­կող­մա­նի զի­ջում­ներ: ՈՒ­րիշ հարց է, որ տա­րի­ներ շա­րու­նակ հմուտ ար­տա­քին քա­ղա­քա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ար­դյուն­քում մեզ հա­ջող­վել էր կա­ռու­ցո­ղա­կան գոր­ծըն­կե­րոջ համ­բավ ձեռք բե­րել: Մենք, կո­պիտ ա­սած, նե­ղա­նա­լու տեղ ու­նեինք, իսկ հի­մա մե­զա­նից նե­ղա­նա­լու տեղ ու­նեն: Ընդ ո­րում, այդ տե­ղը ու­նեն Հա­յաս­տա­նի ա­ռանց բա­ցա­ռու­թյան բո­լոր ար­տա­քին քա­ղա­քա­կան գոր­ծըն­կեր­նե­րը: Մենք միա­ժամա­նակ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի ին­տեգր­վող, ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի ղե­կա­վար ու­նե­ցող երկ­րից վե­րած­վե­ցինք խոր և հա­մա­պար­փակ «դուրս­պր­ծու­կի»:
-Չնա­յած առ­կա ներ­քին ու ար­տա­քին մար­տահ­րա­վեր­նե­րին, վի­րու­սի ստեղ­ծած ճգ­նա­ժա­մին, Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը շա­րու­նա­կում է հա­սա­րա­կու­թյան դա­սա­կար­գու­մը, մե­ղադ­րում է նախ­կին­նե­րին իր տա­պալ­ված քայ­լե­րի հա­մար և, ի վեր­ջո, մատ­նան­շում, թե ով­քեր են իր իշ­խա­նու­թյու­նից հիաս­թափ­ված­նե­րը։ Ըստ Ձեզ, Նի­կոլ Փա­շի­նյա­նը հա­մար­ժե՞ք է ար­ձա­գան­քում այ­սօր­վա խն­դիր­նե­րին։
-Նի­կոլ Փա­շի­նյա­նը մի քա­ղա­քա­կան դիակ էր, ո­րը հմուտ քաղ­տեխ­նո­լոգ­նե­րի ձեռ­քում կեն­դա­նի մար­դու տեսք ստա­ցավ ու նս­տեց վար­չա­պե­տի ա­թո­ռին: Այդ ա­թո­ռին նրա հա­մար­ժե­քու­թյու­նը նույն­քան է, որ­քան կլի­ներ ցան­կա­ցած այլ դիա­կի դեպ­քում:
Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 8523

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ