Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ես ի­րենց գա­լուց մեկ տա­րի ա­ռաջ եմ ա­սել իմ հա­մայն­քին, որ մեծ դա­վադ­րու­թ­յուն է կազ­մա­կերպ­ված ՀԱՅ ՏԵ­ՍԱ­ԿԻ հան­դեպ

Ես ի­րենց գա­լուց մեկ տա­րի ա­ռաջ եմ ա­սել իմ հա­մայն­քին, որ մեծ դա­վադ­րու­թ­յուն է կազ­մա­կերպ­ված ՀԱՅ ՏԵ­ՍԱ­ԿԻ հան­դեպ
24.04.2020 | 00:12
«Ի­րա­տե­սի» հար­ցե­րին պա­տաս­խա­նում է Գո­րի­սի տա­րած­աշր­ջա­նի հոգևոր հո­վիվ տեր Ա­ՀԱ­ՐՈՆ քա­հա­նա ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱ­ՆԸ։
-Վե­հա­փա­ռի հայտ­նի հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո չեն դա­դա­րում իշ­խա­նա­կան շր­ջա­նակ­նե­րից նրան և ե­կե­ղե­ցուն ուղղ­ված քն­նա­դա­տու­թյուն­նե­րը։ Ին­չու՞ կա­թո­ղի­կո­սի խոս­քը նման ար­ձա­գանք ու­նե­ցավ։
-Քա­նի որ հար­ցազ­րույ­ցը նաև հա­մա­ցան­ցում պետք է հայ­տն­վի և տար­բեր մա­կար­դա­կի, ի­մաս­տու­թյան կամ տկա­րամ­տու­թյան սահ­ման­նե­րի մար­դիկ պետք է ըն­թեր­ցեն, ուս­տի թող նախ կար­դան այս պատ­մու­թյու­նը և ի­րենց սր­տում կհաս­կա­նան` ինչ որ կգրեն, կա­սեն, կխո­սեն իմ ա­սա­ծի վե­րա­բե­րյալ վերջ-ա­ռաջ ի­րենց տուն են տա­նե­լու ու դրան­ցով են լց­նե­լու ի­րենց տու­նը ու թող հե­տո ոչ մե­կից չբո­ղո­քեն:
Մի վա­նա­կան հաս­նում է մի գյուղ, որ­տեղ մար­դիկ են հա­վաք­վում, հայ­հո­յում, չար ու վատ բա­ներ ա­սում, վա­նա­կա­նը լուռ լսում է, ա­պա թե. «Գի­տե՞ք, քիչ ա­ռաջ հարևան գյու­ղում էի, մար­դիկ ա­նու­շա­համ մր­գեր հյու­րա­սի­րե­ցին, ես դրանք չվերց­րի, ի՞նչ եք կար­ծում ի՞նչ ա­րե­ցին նրանք այդ մր­գե­րը»։ Մար­դիկ պա­տաս­խա­նում են. «Ի՞նչ պետք է ա­նեն, ի­րենց տուն են տա­րել»։ Ի պա­տաս­խան վա­նա­կանն ա­սում է. « Բա դու՞ք ինչ եք տա­նե­լու ձեր տուն, հայ­հո­յու­թյուն­ներն ու ձեր զր­պար­տանք­նե՞­րը»:
Ա­մեն մարդ օ­րա­վեր­ջին ո­րո­շա­կի բան է տա­նում իր հետ իր իսկ տուն, ո­մանք` հայ­հո­յու­թյուն­ներ, ո­մանք` սուտ ու կեղ­ծիք, ո­մանք` ա­նա­ռա­կու­թյուն­ներ, ո­մանք` օրհ­նու­թյուն­ներ… ու այդ ա­մե­նով լց­նում ի­րենց տու­նը: Ով խելք ու­նի, թող հաս­կա­նա:
Անդ­րա­դառ­նա­լով հար­ցին` ա­սեմ, որ հե­տաքր­քիր է շատ այն ա­մե­նը, ինչ տե­ղի է ու­նե­նում Վե­հա­փա­ռի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հետ կապ­ված. հոր­դո­րում են, որ քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյուն չա­նի, ո­չինչ չա­սի, պար­զա­պես կույր ձևա­նա: Ես էս կար­գի ան­միտ­նե­րին հետ խո­սեմ ա­վե­տա­րա­նի տո­ղե­րով: Հով­հան­նես Մկր­տի­չը Հե­րով­դե­սին ա­սում է. «Քո եղ­բոր կնո­ջը քեզ կին առ­նե­լը օ­րի­նա­վոր չէ» (Մարկ. 6; 18), Հով­հան­նես Մկրտ­չի խոս­քը` ուղղ­ված Հե­րով­դե­սին, քա­ղա­քա­կա՞ն է, թե՞ ոչ, երբ Քրիս­տոս Հե­րով­դե­սին ա­սաց. «Գնա­ցե՛ք, ա­սա­ցե՛ք այն աղ­վե­սին… եր­րորդ օ­րը գործս կա­վար­տեմ» (Ղուկ. 13; 31-33)։ Քրիս­տոս քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյու՞ն ա­րեց, թե՞ ոչ: Թող պա­տաս­խա­նեն:
Վե­հա­փա­ռը Հով­հան­նես Մկրտ­չի խոս­քե­րով ըն­դա­մե­նը ա­սել է` օ­րի­նա­վոր չէ այս պան­դե­միա­յի ժա­մա­նակ ռիս­կա­յին տա­րի­քի մարդ­կանց պա­հել բան­տում, որ­պես օ­րի­նակ շեշ­տադ­րե­լով ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի ա­նու­նը: Վե­հա­փա­ռը ամ­բող­ջա­կան ի­րա­վունք ու­նի նաև հենց Քրիս­տո­սի օ­րի­նա­կով դի­մե­լու, և թող ոչ ոք իր ա­ղի­նե­րի գա­լա­րու­մով ու տկա­րամ­տու­թյամբ չվայ­րա­հա­չի:
Կամ ո՞վ է ա­սել, որ ա­ղան­դա­պաշտ ու ա­ղան­դա­վոր, այ­լա­սեր­ված, օ­տար­նե­րի փո­ղով հա­յի դեմ պա­տե­րազ­մի ե­լած ան­հայ­րե­նիք տա­կանք­նե­րը, ո­րոնք օ­տար­նե­րի շա­հերն են սպա­սար­կում, ռու­սե­րեն է լավ հն­չում. спящие армии сатаны, որ պա­տեհ ա­ռի­թով կա­րող են հառ­նել, ճա­նա­պարհ­ներ փա­կել, պետք է պե­տա­կան ու գոր­ծա­դիր բարձր պաշ­տոն­ներ զբա­ղեց­նեն, Ա­մե­նայն Հա­յոց Վե­հա­փա­ռը ի­րա­վունք չու­նի ա­սե­լու` խո­ցե­լի խա­վե­րի հան­դեպ հետևո­ղա­կան ե­ղիր:
Ի գի­տու­թյուն տգի­տա­մա­նիա­յով տա­ռա­պող բա­նա­կա­նու­թյու­նը կորց­րած եր­կո­տա­նի բան­սար­կու­նե­րի. մենք` հոգևո­րա­կան­ներս, ու­նենք մի բան, որ այս աշ­խար­հում ոչ ոք չու­նի. դա մեր խոսքն է, ու թող զգու­շա­նան, ես կա­սեի` շա՜տ զգու­շա­նան:
-Դուք այս քն­նա­դա­տու­թյուն­նե­րի մեջ տես­նու՞մ եք ուղ­ղորդ­ված քա­ղա­քա­կա­նու­թյուն Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու հան­դեպ։
-Ինձ եր­բեմն իմ հա­մայն­քի մար­դիկ հարց­նում են. «Տեր Հայր, հայ մար­դը քար կնե­տի՞ մեր ինք­նու­թյու­նը պահ­պա­նած Հայ ե­կե­ղե­ցու, ե­կե­ղե­ցա­կա­նի վրա»։ Ես ա­սում եմ` ի­հար­կե ո՛չ, իսկ ո՞վ ա­սաց որ հա­յերն են քար նե­տում...
Հե­տաքր­քիր մի փաստ ար­ձա­նագ­րենք. Թուր­քիա­յում մի այս­պի­սի ծրա­գիր գո­յու­թյուն ու­ներ. մար­դիկ, ո­րոնք ու­զում էին ի­մա­նալ ի­րենց պա­պե­րի, ծա­գում­նա­բա­նու­թյան մա­սին, գե­նե­տիկ թեստ էին հանձ­նում և ի­մա­նում, ան­գամ, ե­թե չեմ սխալ­վում, այդ­պի­սի կայք էլ գո­յու­թյուն ու­ներ, ու գի­տե՞ք ինչ պարզ­վեց. նրանց, ով­քեր գնա­ցել էին ճա­նա­չե­լու ի­րենց նախ­նի­նե­րին, մե­ծա­մաս­նու­թյու­նը հայ­կա­կան ծա­գում ու­ներ, փա­կե­ցին այդ ծրա­գի­րը խայ­տա­ռա­կու­թյու­նից խու­սա­փե­լու հա­մար։ Հի­մա ես կա­ռա­ջար­կեի, որ հայ­րե­նա­սեր մար­դիկ մի այն­պի­սի օ­րենք ըն­դու­նեն, որ ով ցան­կա­նում է հա­յոց եր­կի­րը ղե­կա­վա­րել, թող գե­նե­տիկ թեստ հանձ­նի, դե մենք ու­նե­ցել ենք ա­րա­բա­կան, մոն­ղոլ-թա­թա­րա­կան, սել­ջուկ թուր­քա­կան… ար­շա­վանք­ներ, ո՞վ ի­մա­նա, ի՞նչ սե­րուց­քից են, գու­ցե ո­մանց գե­նի մեջ նման հի­շո­ղու­թյու՞ն կա, որ պա­տեհ ա­ռի­թի գլուխ է բարձ­րաց­րել:
Վեր­ջում ա­սեմ, որ նման խե­լա­գա­րու­թյուն­նե­րը ա­ռա­վել են զո­րաց­նում Ե­կե­ղե­ցին: Ինչ­պես մեր եր­րորդ դա­րի սր­բե­րից մեկն է ա­սել. «Նրանք կար­ծե­ցին, թե մեզ հա­լա­ծե­լով, դա­տա­րան քարշ տա­լով, սպա­նե­լով կպրծ­նեն մե­զա­նից, բայց նրանք չհաս­կա­ցան, որ մենք սեր­մեր ենք ու բա­զում պտուղ­ներ ենք տա­լիս»։
Հա, ի դեպ, Հայ Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցին այն քրիս­տո­սա­հաս­տատ ար­մատն է, որ­տեղ Քրիս­տոս ի­ջավ, և Վա­ղար­շա­պա­տը կոչ­վեց Էջ­միա­ծին, ինչ­պես Սուրբ Գիրքն է վկա­յում. «Եվ ով այս վե­մի վրա ընկ­նի, կփշր­վի, և ում վրա այն ընկ­նի, նրան կճզ­մի» (Մատթ. 21; 42-44)։
Նրանք ով­քեր չա­րամ­տու­թյամբ հար­ձակ­վում են Աստ­ծո օ­ծյալ­նե­րի` Վե­հա­փա­ռի, քա­հա­նա­նե­րի, Հայ Ե­կե­ղե­ցու վրա, թող լավ ի­մա­նան հայտ­նի խոս­քը, թե. «Երբ Աստ­ված ու­զում է մե­կին պատ­ժել, սկզ­բում խելքն է առ­նում»:
Մի ի­րա­կան պատ­մու­թյուն հի­շե­ցի. «Սո­վետ Միու­թյան այս­պես կոչ­ված հե­ղա­փո­խու­թյան ա­վար­տին սկս­վեց հա­լա­ծան­քը ե­կե­ղե­ցու և ե­կե­ղե­ցա­կան­նե­րի նկատ­մամբ, շատ նման չէ՞… Մի խումբ մար­դիկ ուղ­ղորդ­ված մտ­նում են տա­ճար, պո­կում նկար­նե­րը և գո­ռում` ու՞ր է Աստ­ված, աստ­ված չկա, ե­թե կա, թող պատ­ժի: Ժո­ղովր­դի մի­ջից մեկն ա­սում է. «Պատ­ժել է ար­դեն, խելք­ներդ է ա­ռել», հե­տա­գա­յում պատժ­վե­ցին շատ դա­ժան ու խիստ: Աստ­վա­ծա­շունչն է ա­սում. «Անզ­գա­մի կոր­ծա­նու­մը հան­կար­ծա­կի է լի­նում», այ­սինքն` նա չի սպա­սում դրան:
-Նա­խօ­րեին Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց, որ հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո հոգևո­րա­կան­նե­րը հիաս­թափ­ված են, ըն­դգ­ծե­լով. «Հա­յաս­տա­նում որ­քան ընդ­գծ­վում է գա­ղա­փա­րա­կան իշ­խա­նու­թյան գո­յու­թյան փաս­տը, ար­ժեք­ներ է փոր­ձում սեր­մա­նել, այն­քան ա­վե­լի ակն­հայտ է դառ­նում Հա­յաս­տա­նում հոգևոր կյան­քի սա­կա­վու­թյու­նը և գա­ղա­փար­նե­րի և ար­ժեք­նե­րի սեր­ման­ման հար­ցում ու­նի մեծ բա­ցեր, ին­չը ա­ռա­ջաց­նում է լր­ջա­գույն հիաս­թա­փու­թյուն, դիս­կոմ­ֆորտ­ներ: Մենք շատ դեպ­քե­րում տես­նում ենք ա­վե­լի շատ հոգևո­րա­կա­նու­թյան գոր­ծու­նեու­թյան մեջ եր­բեմն քա­ղա­քա­կա­նու­թյուն, քա­ղա­քա­կան ինտ­րիգ­ներ, քան Աստ­վա­ծաշն­չից և նրա գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նից բխող գոր­ծու­նեու­թյուն»: Ինչ­պե՞ս եք վե­րա­բեր­վում երկ­րի ղե­կա­վա­րի նման գնա­հա­տա­կա­նին և Ձեր դի­տարկ­մամբ, այդ ի՞նչ «ար­ժեք­ներ» է իշ­խա­նու­թյու­նը սեր­մա­նում։
-Հիաս­թափ­վա՞ծ: Ծի­ծա­ղե­լի է: Իսկ ի՞նչ ար­ժեք­ներ են դա­վա­նում նրանք, դուք գի­տե՞ք, տրանս­գեն­դե­րա­յին այ­լա­սեր­վա­ծու­թյա՞ն, ա­ղան­դա­վո­րու­թյա՞ն: Դրանց դեմ խո­սե­լը, քն­նա­դա­տե­լը քա­ղա­քա­կա­նու­թյու՞ն է: Կամ ի­րենց ա­ղան­դա­վոր­նե­րին կա­րե­լի է քա­ղա­քա­կան պաշ­տոն­ներ զբա­ղեց­նել, իսկ մեզ քն­նա­դա­տել` ո՞չ:
Ես ի­րենց գա­լուց մեկ տա­րի ա­ռաջ եմ ա­սել իմ հա­մայն­քին, որ մեծ դա­վադ­րու­թյուն է կազ­մա­կերպ­ված ՀԱՅ ՏԵ­ՍԱ­ԿԻ հան­դեպ, և այ­սօր­վա հա­կաք­րիս­տո­սի խա­մա­ճի­կը պի­տի լի­նի ղե­կա­վար, ա­նունն էլ եմ ա­սել: Ս. Սարգ­սյա­նի սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փոխ­մա­նը, ես կա­սեի` չա­րա­փոխ­մանն էլ եմ դեմ ե­ղել ու իմ հա­մայն­քին ա­սել եմ, որ սա հա­յա­կոր­ծան ծրա­գիր է, և ով կողմ քվեար­կի, իր ըն­տա­նե­կան սր­բու­թյան դեմ է քվեար­կում, չէի սխալ­վում: Դե ա­նու­նը դնենք ընտ­րու­թյուն, հաս­կա­ցո­ղը կհաս­կա­նա: Այդ հանրաքվեի ժամանակ Գորիսը 2-րդ տեղը բռնեց։
Նաև ա­սել եմ, որ այս ներ­կա­յիս «սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն» կոչ­վող խեղ­կա­տա­կու­թյու­նը հա­յաս­պան գոր­ծու­նեու­թյան տա­նող ու­ղի է, ին­չի հա­մար Վե­հա­փա­ռի կար­գադ­րու­թյամբ նկա­տո­ղու­թյուն եմ ստա­ցել, բայց ես դա ՊԱՏ­ՎՈ­ԳԻՐ եմ ան­վա­նում, ո­րով­հետև գի­տեմ` որ մի Հու­դան է մատ­նել իմ խոս­քե­րը. նա, ով իմ ձե­ռից Հա­ղոր­դու­թյուն ստա­ցավ, և շատ ու­րախ եմ, քա­նի որ ան­հայ­րե­նիք­նե­րի ճնշ­ման ար­դյուն­քում է ե­ղել: Սրա­նից ժա­մա­նակ­ներ ա­ռաջ ես նաև իմ հա­մայն­քին ա­սել եմ` մեծ հա­մա­ճա­րակ և մեծ պատերազմ է սպաս­վում, տա­րե­կան հաց ու­նե­ցեք, նա­խան­ցած տա­րի, ե­թե չեմ սխալ­վում… ո­րով­հետև տե­սել եմ, էլ չշա­րու­նա­կեմ:
Ես տե­սել եմ ի­րենց գա­լը, տե­սել եմ նաև ի­րեն­ցից ո­մանց դա­ռը վախ­ճա­նը: Այն­պես որ ա­պաշ­խա­րեք, պա­րո­նա՛յք, ա­պաշ­խա­րեք, ա­պաշ­խա­րե­լով հան­դերձ դուք բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­ներն ու­նեք ստու­գե­լու իմ ա­սա­ծի իս­կու­թյու­նը, նաև այն բա­նե­րի մա­սին, որ շատ վա­խե­նա­լու են, բայց հի­մա չեմ ա­սի, ո­րով­հե­տեւ հա­վա­տում եմ` ա­պաշ­խա­րու­թյու­նը կփր­կի:
Իսկ քա­հա­նա­նե­րին ծն­կի բե­րե­լու տկա­րա­միտ­նե­րի ար­տա­հայ­տու­թյուն­նե­րին ժպի­տով եմ մո­տե­նում: Ի դեպ, քա­հա­նա­նե­րին դա­տի տա­լը հա­տուկ է ա­ղան­դա­վոր­նե­րին: Քրիս­տո­նյա հա­մայն­քը պետք է խոր­հի այդ մա­սին:
Մենք հի­մա մաս­նա­կից ենք խեղ­կա­տակ­նե­րի թատ­րո­նի: Քա­ղա­քա­կա­նու­թյան մա­սով ար­դեն խո­սե­ցի Ձեր նա­խորդ հար­ցե­րից մե­կում: Իսկ ի՞նչ եք կար­ծում, ո­մանք ի­րենց Պապ թա­գա­վոր պետք է հռ­չա­կեն, այ­լա­սեր­ված­նե­րին, ա­ղան­դա­վոր­նե­րին, օ­տա­րերկ­րյա հա­յա­տյաց հու­դա­նե­րի պետք է սե­փա­կան պաշտ­պա­նու­թյան տակ առ­նեն, բարձր պաշ­տոն­նե­րի նշա­նա­կեն, հար­ձա­կում գոր­ծեն Ե­կե­ղե­ցու, ա­վան­դա­կան ըն­տա­նի­քի և այն ա­մեն սուրբ բա­նի վրա, որ ՀԱՅ-ի հետ է կապ­ված, ա­մեն սր­բու­թյան վրա… փոր­ձեն եր­կի­րը կոր­ծա­նել, իսկ հայ հոգևո­րա­կա­նը կող­քից պետք է նա­յի, թե ինչ­պես է կոր­ծան­վում Հա­յոց եր­կի­րը և լռի՞։ Կար­ծում եմ, որ նոր Վար­դա­նանք է հա­սու­նա­նում Հա­յոց մեջ, բայց այս ան­գամ ոչ թե պար­սիկ Շա­պու­հի բռ­նի կրո­նա­փո­խու­թյան, այլ ներ­սի շա­պու­հիկ­նե­րի դեմ:
Ի դեպ, Աստ­վա­ծա­շունչն ա­սում է. «Անզ­գա­մի կոր­ծա­նու­մով ի­մաս­տունն ա­վե­լի ի­մաս­տուն է դառ­նում»: Դե, Պա­պը անզ­գամ էր, նրա կոր­ծան­մա­նը նա­յե­լով` պետք է ա­ռա­վել ի­մաս­տուն լի­նել: Մեկ ու­րիշ տեղ էլ. «Ան­միտ­նե­րի զվար­ճան­քը սխալ գոր­ծելն է, իսկ ի­մաս­տու­թյու­նը խո­հե­մի ու­րա­խու­թյունն է» (Ա­ռակ­ներ 10։ 23)։
«Ար­դար­նե­րի լե­զուն ընտ­րյալ ար­ծաթ է, իսկ չա­րի մտ­քե­րը ա­նար­ժեք են: Շա­տե­րը սն­վում են ար­դար­նե­րի բե­րա­նից, իսկ հի­մար­նե­րը մեռ­նում են խել­քի բա­ցա­կա­յու­թյու­նից» (Ա­ռակ­ներ 10: 20-21)։
-Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան գա­լուց ան­մի­ջա­պես հե­տո ծն­վեց «նոր Հա­յաս­տան, նոր հայ­րա­պետ» շար­ժու­մը, դրան հա­ջոր­դեց կա­թո­ղի­կո­սի փո­փո­խու­թյան մա­սին ԱԺ փոխ­խոս­նա­կի հայ­տա­րա­րու­թյու­նը, այ­սինքն իշ­խա­նու­թյու­նը փոր­ձում է հոգևոր կյան­քու՞մ էլ «հե­ղա­փո­խու­թյուն» ա­նել։
-Կո­րուս­տից ա­ռաջ գնում է գո­ռո­զու­թյու­նը, և կոր­ծա­նու­մից ա­ռաջ՝ ամ­բար­տա­վան հո­գին» (Ա­ռա­կաց 16: 18)։
Ամ­բար­տա­վա­նու­թյու­նը հպար­տու­թյան ծնունդ է: Իսկ գի­տե՞ք ինչ է նշա­նա­կում հպար­տու­թյու­նը: Հպար­տու­թյու­նից, որ «հ» տա­ռը հա­նենք, կմ­նա պար­տու­թյու­նը, սր­բերն ա­սում են հրեշ­տա­կի պար­տու­թյուն, ո­րով­հետև ա­ռա­ջին հպար­տը սա­տա­նան էր: Այ այս­տեղ է «հպարտ քա­ղա­քա­ցի» աս­վա­ծի մի­ջի թա­կար­դը: «Հպարտ քա­ղա­քա­ցի», այ­սինքն ԱՍՏ­ԾՈՒՆ պարտ­ված և սա­տա­նա­յի առջև կո­րա­ցած քա­ղա­քա­ցի: Ինչ­պես ա­սում են` սա­տա­նան ման­րուք­նե­րի մեջ է:
Ա­մե­նայն Հա­յոց Վե­հա­փա­ռի, Ե­կե­ղե­ցու վրա հար­ձա­կու­մը հար­ձա­կում էր ամ­բողջ ՀԱՅ ազ­գի վրա «հպարտ քա­ղա­քա­ցու» կող­մից։ Հի­շու՞մ եք ինչ­պի­սի խրախ­ճանք էր սար­քել դի­վա­հար­ված ամ­բո­խը Վե­հա­րա­նում, սա քա­հա­նա­նե­րին ծն­կի բե­րե­լու հայտ­նի շար­քից է։ բայց շու­տով մենք շա­տե­րին ծն­կի ե­կած կտես­նենք: ՀԱՅ ՔԱ­ՀԱ­ՆԱՆ ՆԱ­ՀԱ­ՏԱԿ­ՎԵԼ, ԲԱՅՑ ԾՆ­ԿԻ ՉԻ Ի­ՋԵԼ թուր­քի, ա­րա­բի… առջև, հի­մա մի քա­նի սր­բա­պիղծ ու­զում են քա­հա­նա­յին ծն­կի՞ բե­րել... Ջի­վա­նին կա­սեր` խել­քի ա­շե­ցե՜ք...
Իսկ հան­կարծ, ե­թե Վե­հա­փառ Հայ­րա­պե­տը, քա­հա­նա­նե­րը ի­րենց հա­մայ­նք­նե­րին ա­սեն. «Սի­րե­լի՛ ժո­ղո­վուրդ, այ­սօր Հայ Ե­կե­ղե­ցու և ա­մեն հայ քրիս­տո­նյա­յի դեմ դևե­րի խա­մա­ճիկ­նե­րի կող­մից մեծ պա­տե­րազմ է սկս­վել, Ե­կե­ղե­ցի, որ պե­տա­կա­նազր­կու­թյան ողջ ընթ­քաց­քում` Ար­շա­կու­նյաց թա­գա­վո­րու­թյան ան­կու­մից` 428-ից մինչև Ա­շոտ Ա­ռա­ջին` 885 թ. ո­րի ժա­մա­նակ քիչ-քիչ փո­շի­նե­րից վեր հառ­նեց Հա­յոց թա­գա­վո­րու­թյու­նը, և 1045-ից մինչև Կի­լի­կյան թա­գա­վո­րու­թյուն (1080-1375 թթ.), այ­նու­հետև է­լի մինչև ա­ռա­ջին հան­րա­պե­տու­թյուն, ե­ղել է հայ տե­սա­կի հա­րատևման ե­րաշ­խա­վո­րը: Բազ­մա­դա­րյա այս մեծ շր­ջա­նում, պե­տա­կա­նու­թյուն չու­նե­նա­լու պայ­ման­նե­րում ՀԱՅ տե­սա­կին ՀԱՅ պա­հած, Հա­յոց Մեծ Վար­դա­պետ Մես­րոպ Մաշ­տո­ցի աստ­ված­հայտ­նու­թյամբ ստա­ցած Հա­յոց գրե­րի գյու­տից հե­տո Ե­կե­ղե­ցու ծո­ցում ծն­ված դպ­րո­ցի (ա­ռա­ջա­ցել է ե­կե­ղե­ցա­կան աս­տի­ճա­նա­կար­գու­թյան դպիր` գրա­գիր բա­ռից), Հայ ե­կե­ղե­ցու Պատ­մու­թյան, Հա­յոց Լեզ­վի, Հայ գրա­կա­նու­թյան, Հա­յոց պատ­մու­թյան դեմ մեծ ար­շա­վանք է սկս­ված ան­հայտ գե­նա­յին կոդ ու­նե­ցող, սա­կայն հա­յա­խոս մի զանգ­վա­ծի կող­մից: Մենք նո­րո­վի պետք է կեր­տենք մեր հայ­րե­նի­քը, նախ­նի մեր տե­սա­կին հա­րիր, սա Վար­դա­նանք է, մի նոր Վար­դա­նանք, և մենք պետք է հա­վաք­վենք ու ան­հայ­րե­նիք, հա­յաս­պան հու­դա­նե­րին ու­ղար­կենք ի­րենց հայ­րե­նա­կից­նե­րի մոտ` Ա­րաք­սից այն կողմ` Թուր­քիա:
Դուք պա­տե­րաց­նու՞մ եք ինչ տե­ղի կու­նե­նա, սրանք Թուր­քիա էլ չեն հաս­նի, Ա­րաքս էլ չեն կա­րող հաս­նել:
Վե­հա­փա­ռին փո­խե՞լ են ցան­կա­նում, Վե­հա­փա­ռը կմ­նա, բայց այ ի­րե՞նք…
ԱՍՏ­ՎԱ­ԾԱ­ՇՈՒՆՉՆ Ա­ՍՈՒՄ Է. «Եր­կինք քար նե­տո­ղի գլ­խին կընկ­նի քա­րը, ու­րի­շի հա­մար փոս փո­րո­ղը ին­քը կընկ­նի փո­սի մեջ, ցան­կա­պատ քան­դո­ղին կխայ­թի օ­ձը», Սո­ղո­մոն Ի­մաս­տուն. հա­մա­րը և գլու­խը մտած­ված չեմ ա­սում, որ խե­լա­միտ­նե­րը փնտ­րեն, կար­դան, ա­ռա­վել ի­մաստ­նա­նան:
-Նի­կոլ Փա­շի­նյա­նը ժա­մա­նա­կին ի­րեն հա­մե­մա­տեց Հի­սու­սի հետ, դրա­նից հե­տո հա­մա­ցան­ցում շատ ենք տես­նում նրան Աստ­ծո պատ­կե­րով ներ­կա­յաց­նող կո­լաժ­ներ։ Սա ին­չի՞ վկա­յու­թյուն է, և որ­քա­նո՞վ է դա աստ­վա­ծա­հա­ճո ու բա­րո­յա­կան։
-Ժա­մա­նա­կին կայս­րե­րը ի­րենց կի­սաստ­ված էին հա­մա­րում, ու՞ր են նրանք, գո­նե նրանց գե­րեզ­մա­նի տե­ղը գի­տե՞ք, ով­քե՞ր են նրանց սե­րունդ­նե­րը, գի­տե՞ք, ի­հար­կե ո՛չ: Հա­մաշ­խար­հա­յին պատ­մու­թյան ըն­թաց­քում այս­քան թա­գա­վոր­ներ, իշ­խան­ներ, մե­ծա­հա­րուստ­ներ են ե­ղել, շքե­ղա­շուք պա­լատ­ներ կա­ռու­ցել, հի­մա ու՞ր են նրանց պա­լատ­նե­րը, ու՞ր են նրանց գե­րեզ­ման­նե­րը, ու՞ր են նրանց սե­րունդ­նե­րը, բայց ՀԻ­ՍՈՒՍ ՔՐԻՍ­ՏՈ­ՍԻ` ՀԱ­ՐՈՒ­ՑՅԱԼ ՓՐԿ­ՉԻ ԳԵ­ՐԵԶ­ՄԱ­ՆԸ ԿԱ ԵՎ ՏԵՐ ՀԻ­ՍՈՒՍ ՆՈՒՅՆՆ Է ԱՅ­ՍՕՐ, ՄԻՇՏ, ՀԱ­ՎԻ­ՏՅԱՆՍ ՀԱ­ՎԻ­ՏԵ­ՆԻՑ:
ՔՐԻՍ­ՏՈՍ ԻՐ ժա­մա­նա­կին ա­սել է. Զգույշ ե­ղեք, չխաբ­վեք. ո­րով­հետև շա­տե­րը կգան իմ ա­նու­նով և կա­սեն` թե ես եմ Քրիս­տո­սը և թե` ժա­մա­նա­կը մո­տե­ցավ. Նրանց ետևից չգ­նաք»
(Ղու­կա­սի ա­վե­տա­րան, 21: 8)։ Սա ես չեմ ա­սում, այլ Ա­ՎԵ­ՏԱ­ՐԱ­ՆԸ:
Դրան զու­գա­հեռ բա­զում ա­ղան­դա­վոր­ներ կան, ո­րոնք ա­սում են` ու­զու՞մ եք Քրիս­տո­սին տես­նել, ե­կեք մեզ մոտ և կտես­նեք: Այն­պես որ թեթև ենք տա­նում:
-Ո՞րն է պատ­ճա­ռը, որ հոգևոր ար­ժեք­նե­րը, ե­կե­ղե­ցու հան­դեպ հար­գան­քը, ար­ժե­հա­մա­կար­գա­յին խն­դիր­ներն այս­քան խորթ են Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Ի վեր­ջո, ու՞ր ենք հաս­նե­լու նման հա­սա­րա­կու­թյամբ և իշ­խա­նու­թյամբ։
-ՀԱ­ՅԻ մոտ ՔՐԻՍ­ՏՈՍ է ի­ջել և գնա­լու ենք ՔՐԻՍ­ՏՈ­ՍԻ մոտ:
Հոգևոր ար­ժեք­նե­րը պղ­ծել ցան­կա­ցող­նե­րը կխոր­տակ­վեն պատ­մու­թյան փո­շի­նե­րի մեջ:
Աստ­ված օրհ­նի մեր Եզ­նիկ սր­բա­զա­նին, մեզ Հայ­րա­բա­նու­թյուն էր դա­սա­վան­դում, այդ ա­ռար­կան մինչև հի­մա գրե­թե ան­գիր հի­շում եմ, հի­մա մի պա­տա­ռիկ ներ­կա­յաց­նեմ: Երկ­րորդ դա­րում գնոս­տիկ­նե­րի շար­ժում էր ձևա­վոր­վել քրիս­տո­նեու­թյան դեմ, հուժ­կու շար­ժում էր իր ժա­մա­նա­կին, դրանց ա­ռաջ­նոր­դը Մար­կիոն ա­նու­նով մեկն էր, երբ հան­դի­պում է սուրբ Իգ­նա­տիոս Ան­տիո­քա­ցուն, ա­սում է. «Ող­ջույն»։ Իսկ Իգ­նա­տիոս Ան­տիո­քա­ցին, ո­րը ձեռ­նադր­վել էր Հով­հան­նես ա­ռա­քյա­լի ձե­ռամբ, պա­տաս­խա­նում է. «Ող­ջույն, անդ­րա­նիկ որ­դի սա­տա­նա­յի»: Հի­մա ու՞ր է Մար­կիա­նո­սը, գու­ցե դժոխ­քու՞մ, իսկ Ե­կե­ղե­ցին մե­ծա­գույն սուրբ Իգ­նա­տիո­սի հի­շա­տակն է տո­նում` որ­պես հաղ­թա­նա­կած ե­կե­ղե­ցու ան­դա­մի:
Այն­պես որ, եր­կինք քա­րը նետ­ված է, ու­րի­շի հա­մար փո­սը` փոր­ված, маски сброшены, ցան­կա­պա­տը քանդ­վե­լու վրա է, խոս­քը… այս­տեղ է­լի բազ­մա­կետ: Ինչ­պես ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ Է Ա­ՍՈՒՄ. «Ով խելք ու­նի, թող հաս­կա­նա»:
Ա­սում են` մի ծեր ա­ռյուծ իր մոտ է կան­չում աղ­վե­սին և ա­սում, որ գնա իր տի­րոջ տան մոտ ա­րա­ծող է­շը բե­րի իր մոտ, որ ու­տի: Աղ­վե­սը գա­լիս է է­շի մոտ և ա­սում. «Ին­չու՞ ես էս չոր տա­րած­քում ա­րա­ծում, տե՛ս հեռ­վում ինչ կա­նաչ է, դրախ­տա­վայր է պար­զա­պես, այն­տեղ քեզ լավ օ­րեր են սպա­սում, ա­րի գնանք այն­տեղ, ան­հոգ ապ­րիր կյանքդ: Այս­պես, է­շին հա­մո­զե­լով, տա­նում է ա­ռյու­ծի մոտ, ա­ռյու­ծը ցատ­կում է է­շի վրա, որ բռ­նի, բայց է­շը խույս է տա­լիս և փախ­չում:
Ա­ռյու­ծը նո­րից է կան­չում աղ­վե­սին և պատ­վի­րում, որ գնա է­շին իր մոտ բե­րի: Աղ­վե­սը, գա­լով է­շի մոտ, նո­րից դրախ­տա­յին և ան­հոգ կյան­քի մա­սին է խո­սում, պատ­մում, թե ինչ լավ է այն­տեղ, իսկ նա չոր խոտ է ու­տում, նրան բար­ձում են` տա­ժա­նա­կիր կյան­քի դա­տա­պար­տե­լով, մինչ­դեռ դրախ­տում ան­հոգ կա­րող է ա­ռատ խոտ ա­րա­ծել և պառ­կել արևի ճա­ռա­գայթ­նե­րի տակ:
Է­շը հա­մա­ռում է, ա­սում է, որ այն­տեղ ա­ռյուծ կա, հա­զիվ պր­ծավ նրա եր­կար ճան­կե­րից, ին­չին ի պա­տաս­խան աղ­վեսն ա­սում է. «Դու նրա ուր­վա­կա­նից ես վա­խե­ցել, այն­տեղ ա­ռյուծ չկա։ Այդ­պես ենք մենք բո­լորս խաբ­ված, վա­խե­նում ենք նրա ուր­վա­կա­նից` մտա­ծե­լով, թե նա գո­յու­թյուն ու­նի»:
Է­շը խաբ­վե­լով կր­կին գնում է աղ­վե­սի հետևից, հաս­նում են նշ­ված վայ­րը, ա­ռյու­ծը հար­ձակ­վում է է­շի վրա, բռ­նում և ու­տում:
Այդ ըն­թաց­քում աղ­վե­սը ու­տում է է­շի սիրտն ու ու­ղե­ղը:
Ա­ռյու­ծը երբ հաս­նում է է­շի գլ­խին, տես­նում է ու­ղե­ղը չկա, ա­պա սիր­տը չի գտ­նում, և ա­սում է աղ­վե­սին. «Աղ­վես, ու՞ր են է­շի սիրտն ու ու­ղե­ղը»,- աղ­վեսն ա­սում է. «Չկան, է­շը սիրտ ու ու­ղեղ չի ու­նե­ցել»: «Ինչ­պե՞ս թե չի ու­նե­ցել»,- բար­կա­նում է ա­ռյու­ծը, ին­չին ի պա­տաս­խան աղ­վեսն ա­սում է. «Սա որ սիրտ ու ու­ղեղ ու­նե­նար, երկ­րորդ ան­գամ կգա՞ր այս­տեղ»:
Եր­ջան­կա­հի­շա­տակ Գա­րե­գին Ա կա­թո­ղի­կո­սը մի ա­ռի­թով ա­սել է. «Այն թշ­նա­մին, որ մեր մէ­ջէն կգոր­ծէ, այն թշ­նա­մին, որ մեր քրիս­տո­նէա­կան հա­վա­տին մէջ կտ­կա­րաց­նէ, այդ թշ­նա­մին է որ ա­մէ­նէն վտան­գա­վորն է, ո­րով­հետև այդ թշ­նա­մին կն­մա­նի ծա­ռին մեջ գոր­ծող որ­դին, որ կու­տէ ա­վի­շը, կչո­րաց­նի ծա­ռը»:
Նժ­դեհն ա­սում էր. «Հա­յե­րի դժ­բախ­տու­թյունն այն չէ, որ թուր­քեր կան, այլ որ թր­քան­ման հա­յեր կան»:
Զրույ­ցը`
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 13701

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ