Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Քո տա­նը ող­բեր­գու­թ­յուն է, իսկ դու գնում ես հանգս­տի»

«Քո տա­նը ող­բեր­գու­թ­յուն է, իսկ դու գնում ես հանգս­տի»
09.09.2020 | 10:33

Իշխա­նու­թ­յունն ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կը փո­խա­րի­նեց կա­րան­տի­նով, որն ա­վե­լի խիստ սահ­մա­նա­փա­կում­ներ է են­թադ­րում և հա­մար­ժեք պատ­ժա­մի­ջոց­ներ հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը խախ­տած քա­ղա­քա­ցի­նե­րի նկատ­մամբ։ Ի­րա­վա­բան­ներն ու քա­ղա­քա­կան ու­ժե­րը բա­վա­կան հիմ­նա­վոր­ված քն­նա­դա­տե­ցին այս ո­րո­շու­մը, բայց փաստն այն է, որ առն­վազն կես տա­րի կա­րան­տի­նի «մա­հա­կը» հան­րու­թ­յան գլ­խին կախ­ված է մնա­լու։ Այս ո­րոշ­ման ու ներ­քա­ղա­քա­կան այլ խն­դիր­նե­րի շուրջ զրու­ցել ենք քա­ղա­քա­գետ ԳԱ­ԳԻԿ ՀԱՄ­ԲԱՐ­ՅԱ­ՆԻ հետ։

-Ին­չու՞ իշ­խա­նու­թյու­նը գնաց կա­րան­տի­նա­յին ռե­ժիմ սահ­մա­նե­լու ճա­նա­պար­հով, նոր հար­ված­ներ է հասց­նե­լու ա­ռանց այն էլ հյուծ­ված մեր տն­տե­սու­թյա­նը, զբո­սաշր­ջու­թյա­նը և այլ ո­լորտ­նե­րին։
-Իշ­խա­նու­թյան այս ո­րո­շու­մը սպա­սե­լի էր։ Կա­րան­տի­նի և ար­տա­կարգ դրու­թյան միջև ոչ միայն տար­բե­րու­թյուն չեմ տես­նում, այլև կա­րան­տի­նի դեպ­քում ա­վե­լի մեծ խս­տա­ցում­ներ կան։ Մարդ­կանց կա­րող են ձեր­բա­կա­լել ու պատ­ժել հա­մա­պա­տաս­խան կա­նոն­նե­րը խախ­տե­լու դեպ­քում։ Իշ­խա­նու­թյուն­ներն այս մե­թո­դով վե­րահս­կում են մարդ­կանց տե­ղա­շար­ժը, ա­զատ հա­վաք­նե­րի ի­րա­վուն­քը։ Պարզ է, չէ՞, թե ին­չու են քրեա­կան օ­րենս­գր­քի տար­րե­րը մտց­րել այս ա­մե­նի մեջ, որ­պես­զի հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում մարդ­կանց պատ­ժեն, ա­մեն գնով խան­գա­րեն հա­վաք­նե­րի կազ­մա­կեր­պու­մը։ Այդ ար­գել­քը պետք է ա­մեն գնով պահ­պան­վի, քա­նի որ իշ­խա­նու­թյու­նը վա­խե­նում է մարդ­կանց հա­վաք­նե­րից։ Ինչ վե­րա­բե­րում է տն­տե­սու­թյա­նը և զբո­սաշր­ջու­թյա­նը հասց­վող վնաս­նե­րին, նախ` զբո­սաշր­ջու­թյունը վա­ղուց է խո­շոր հար­ված ստա­ցել, նույնն է նաև ողջ տն­տե­սու­թյան պա­րա­գա­յում։ Այ­սօր փոր­ձում են գո­նե պահ­պա­նել այն ա­մե­նը, ին­չը վեր­ջին մեկ-եր­կու ամս­վա ըն­թաց­քում վե­րա­կան­գն­վել է։ Փա­շի­նյա­նը նախ­կի­նի պես ար­դեն չի խո­սում թվե­րով, կա­ռա­վա­րու­թյու­նը դա­դա­րեց­րել է հա­սա­րա­կու­թյա­նը կեղծ թվե­րով կե­րակ­րե­լու քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Ան­ցյալ տա­րի վար­չա­պե­տը թվա­խեղդ էր ա­նում՝ փոր­ձե­լով ցույց տալ, թե մեծ փո­փո­խու­թյուն­ներ են ե­ղել։ Միայն վեր­ջերս գրանց­ված աշ­խա­տող­նե­րի թվի մա­սին Փա­շի­նյա­նը գրա­ռում կա­տա­րեց, ո­րը շատ ա­րագ հերք­վեց, քա­նի որ բա­ցար­ձակ կեղ­ծիք էր։ Իշ­խա­նու­թյու­նը տա­պա­լել է բո­լոր ո­լորտ­նե­րի աշ­խա­տան­քը, հի­մա կա­րան­տի­նա­յին օ­րենք­նե­րով փոր­ձում են էլ ա­վե­լի վե­րահս­կե­լի դարձ­նել հա­սա­րա­կու­թյա­նը։
-Կա­րան­տի­նը կա­րո՞ղ ենք զս­պա­շա­պիկ հա­մա­րել ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի հա­մար, որ­պես­զի չկա­րո­ղա­նան միա­վոր­վել, հա­վաք­ներ, ցույ­ցեր ա­նել, պայ­քա­րել իշ­խա­նու­թյան դեմ։
-Կա­րան­տի­նի նպա­տակն այն է, որ հան­րա­հա­վաք­ներ, եր­թեր թույլ չտան, մար­դիկ չբարձ­րա­ձայ­նեն, թե այ­սինչ օ­րեն­քը խախ­տել եք, ո­րի հետևան­քով վի­րու­սը տա­րած­վել է, դե գնա­ցեք, բանտ նս­տեք։ Ինչ վե­րա­բե­րում է ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի միա­վոր­վե­լուն, իշ­խա­նու­թյունն ա­վե­լի շուտ այդ ու­ժե­րին պա­ռակ­տում է վար­կա­բե­կե­լով, «փչաց­նե­լով», նախ­կին­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լու մե­ղադ­րան­քով, նախ­կին ռե­ժի­մի մաս դարձ­նե­լով։ Ի­րենց ա­նօ­րի­նա­կան քայ­լե­րը քո­ղար­կե­լու հա­մար հա­սա­րա­կու­թյա­նը վա­խեց­նում են նախ­կին­նե­րով։
-Հե­տաքր­քիր է, որ նախ­կին­նե­րին մշ­տա­պես կո­ռուպ­ցիա­յի մեջ մե­ղադ­րող իշ­խա­նու­թյունն էլ զերծ չէ այդ երևույ­թից, քիչ չեն այ­սօր իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի վե­րա­բե­րյալ նման բա­ցա­հայ­տում­նե­րը։ Սա ինչ­պե՞ս հաս­կա­նալ։
-Միայն այն հան­գա­ման­քով, որ 2 տա­րուց ա­վե­լի է ան­ցել ու պետ­բյու­ջե վե­րա­դարձ­վել է 105 մլն դո­լա­րի, այս­պես ա­սած, կո­ռուպ­ցիոն գու­մար, իսկ իշ­խա­նու­թյու­նը 110 մլն դո­լա­րի պարգևավ­ճար է տվել իր ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, ար­դեն կա­րե­լի է պատ­կե­րաց­նել, թե կո­ռուպ­ցիան ինչ մա­կար­դա­կի է հա­սել այս իշ­խա­նու­թյան օ­րոք։ Ես, որ­պես ՀՀ շար­քա­յին քա­ղա­քա­ցի, պարգևավ­ճա­րը հա­մա­րում եմ օ­րի­նա­կա­նաց­ված կո­ռուպ­ցիա։ Փա­շի­նյա­նը մինչև հի­մա չի կա­րող մի պարզ բա­ցատ­րու­թյուն տալ, թե ին­չու է այդ­քան գու­մար տա­լիս իր նա­խա­րար­նե­րին, փոխ­նա­խա­րար­նե­րին, մարզ­պետ­նե­րին։ Երկ­րում սո­ցիալ-տն­տե­սա­կան ծանր վի­ճակ է, իսկ Փա­շի­նյա­նը սուրբ պար­տա­կա­նու­թյուն է դարձ­րել իր թի­մա­կից­նե­րին պարգևատ­րե­լը։
-Դուք փաս­տե­ցիք, որ այս իշ­խա­նու­թյու­նը տա­պա­լել է բո­լոր ո­լորտ­նե­րի աշ­խա­տան­քը, բայց, դրան զու­գա­հեռ, մենք այլ ի­րա­կա­նու­թյուն ենք տես­նում։ Հա­մա­վա­րա­կը դեռ չհաղ­թա­հա­րած` իշ­խա­նու­թյան կարևոր դե­րա­կա­տար­նե­րը ոչ միայն ար­ձա­կուր­դում էին, այլև ֆո­տո­սե­սիա­ներ, լայ­վեր էին ա­նում ու այն­պի­սի տպա­վո­րու­թյուն էր, թե, ինչ­պես Փա­շի­նյանն է ա­սում, ապ­րում ենք եր­ջա­նիկ երկ­րում, ի­մա՝ ցա­վին ան­տե­ղյակ, դա­վին ան­տար­բեր։ Այս հա­կադ­րու­թյու­նը մտա­հո­գիչ չէ՞։
-Այն­պի­սի տպա­վո­րու­թյուն է, որ իշ­խա­նու­թյան ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ կա՛մ ինք­նա­խա­բեու­թյամբ են զբաղ­ված, կա՛մ ան­մեղ­սու­նակ են։ Ինձ հա­մար զար­մա­նա­լի է, թե կո­րո­նա­վի­րու­սի հետևան­քով 1150-ից ա­վե­լի մահ ու­նե­ցող երկ­րի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րարն ինչ­պես է գնում ար­ձա­կուրդ։ Նույն­քան զար­մա­նա­լի է, թե ինչ­պես է պար­բե­րա­բար ար­ձա­կուրդ գնում վար­չա­պե­տը, ու­րախ, զվարթ տե­սա­նյու­թեր հրա­պա­րա­կում։ Լավ, ա­մոթ է, Հա­յաս­տա­նում կան ըն­տա­նիք­ներ, որ­տեղ վի­րու­սի պատ­ճա­ռով մե­կից ա­վե­լի մահ է ե­ղել, ինչն այս իշ­խա­նու­թյուն­նե­րի ա­պի­կար քա­ղա­քա­կա­նու­թյան հետևանքն է։ Երբ վի­րու­սը Հա­յաս­տա­նում կար, իսկ տա­րա­ծաշր­ջա­նում էլ վխ­տում էր, Փա­շի­նյա­նը «Ա­յո»-ի քա­րոզ­չու­թյամբ էր զբաղ­ված, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րարն էլ ա­ռանց ա­մո­թի հայ­տա­րա­րում էր, թե դա բա­ցար­ձակ վտան­գա­վոր վի­րուս չէ, գրի­պի մի տե­սակ է։ Փա­շի­նյանն էլ հո­խոր­տում էր` կո­րո­նա­վի­րուսն ու՞մ շունն է, որ մեր ա­ռօ­րյա­յի վրա ազ­դի։ Ազ­դե­լը ո՞րն է, այս պա­հին ու­նենք 1150-ից ա­վե­լի մահ, ո­րը մի մեծ գյու­ղի բնակ­չու­թյան թիվ է։ Ո՞վ է պա­տաս­խան տա­լու այս ա­մե­նի հա­մար։ 17 հո­գի մարդ է մա­հա­նում ալ­կո­հո­լա­յին թու­նա­վո­րու­մից, ոչ մի մարդ պա­տաս­խա­նատ­վու­թյան չի են­թարկ­վում։ Լավ, հե­տո՞, այս­պես ու՞ր ենք հաս­նե­լու։ Սա իշ­խա­նու­թյու­նում ստեղ­ծում է ան­պատ­ժե­լիու­թյան մթ­նո­լորտ, ոչ մե­կը պա­տաս­խա­նա­տու չէ, ոչ մե­կը պա­տաս­խա­նատ­վու­թյան չի են­թարկ­վում։ Անտ­րա­մա­բա­նա­կան է, որ պա­րե­տա­տան ան­դամ­ներն ար­ձա­կուրդ են գնում, ի­րենց հան­գիս­տը վեր է ա­մեն ին­չից։ Ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում վար­չա­պե­տը, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը, մարզ­պետ­նե­րը գնում են ար­ձա­կուրդ, սա նոր­մա՞լ է։
-Փաս­տենք, որ երբ նրանք ար­ձա­կուր­դում չէին, վա­րա­կի տա­րա­ծու­մը ոչ մի կերպ չէին կա­րո­ղա­նում կան­խել, ի­րա­վի­ճա­կը վե­րահս­կե­լի պա­հել։ Այդ պաշ­տո­նյա­նե­րի ներ­կա և բա­ցա­կա լի­նելն այս պա­րա­գա­յում նույն ար­ժե­քը չու­նի՞։
-Այս ա­մե­նում բա­րո­յա­կան կողմն է շատ կարևոր։ Կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րը, ա­յո, իշ­խա­նու­թյուն­նե­րը տա­պա­լել են հենց ա­ռա­ջին օ­րից։ Սե­փա­կան տկա­րամ­տու­թյու­նը, սխալ­նե­րը քո­ղար­կե­լու հա­մար ան­գամ սկան­դալ հրահ­րե­ցին Վրաս­տա­նի հետ։ Խն­դի­րը բա­րո­յա­կան դաշ­տում է՝ քո տա­նը ող­բեր­գու­թյուն է, իսկ դու գնում ես հան­գս­տի։
-Այս տա­պալ­ման հա­մար իշ­խա­նու­թյու­նը երբևէ պա­տաս­խան տա­լու՞ է, թե՞ հա­սա­րա­կու­թյու­նը կնե­րի նրանց։ Ի դեպ, նրանք ի­րենց հա­կա­սա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներն ար­դա­րաց­նում են այն հան­գա­ման­քով, որ ան­ծա­նոթ վի­րուս է, զար­գա­ցումն ան­կան­խա­տե­սե­լի ըն­թացք ու­նի և դժ­վար է միան­շա­նակ գնա­հա­տա­կան տալ, թե ինչ­պես պետք էր դրան դի­մա­կա­յել։
-Հա­սա­րա­կու­թյան նե­րե­լու վե­րա­բե­րյալ պա­հանջ­նե­րը կա­րող են ուշ ի հայտ գալ, հի­մա մար­դիկ շո­կի, ցայտ­նո­տի մեջ են, քա­նի որ հետևանք­նե­րը դեռ չեն պատ­կե­րաց­նում։ Ինչ վե­րա­բե­րում է վի­րու­սի ան­ծա­նոթ լի­նե­լուն, մենք 21-րդ դա­րում ենք ու սե­փա­կան սխալ­նե­րի վրա սո­վո­րե­լը տար­րա­կան տկա­րամ­տու­թյուն է։ 2019-ի նո­յեմ­բե­րից Չի­նաս­տա­նում կո­րո­նա­վի­րու­սը տա­րած­ված էր ու դրա վե­րա­բե­րյալ տե­ղե­կու­թյուն­ներն ահ­ռե­լի քա­նա­կու­թյամբ հրա­պա­րակ­վում էին։ Հա­մա­պա­տաս­խան ո­լոր­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը պետք է ա­րագ կապ հաս­տա­տեին այն եր­կր­նե­րի ի­րենց գոր­ծըն­կեր­նե­րի հետ, որ­տեղ ա­վե­լի վաղ էր տա­րած­վել վա­րա­կը և պայ­քա­րի օպ­տի­մալ տար­բե­րակ ընտ­րեին։ Սե­փա­կան տկա­րամ­տու­թյու­նը թաքց­նե­լու հա­մար ա­սել, թե տվյալ­նե­րը վրա­ցի­նե­րը կեղ­ծում են, ա­մե­նա­հեշտ բանն է։ Մեր իշ­խա­նու­թյուն­ներն ա­ռաջ­նորդ­վում էին թայ­ֆա­յա­կան շա­հե­րով, ի­րենց հա­մար ի­դեա-ֆիքս էր դար­ձել հան­րաք­վեի մի­ջո­ցով ՍԴ-ի նկատ­մամբ հաշ­վե­հար­դար տես­նե­լը։ Երբ տա­րա­ծաշր­ջա­նում մո­լեգ­նում էր վա­րա­կը, Փա­շի­նյա­նը հան­րա­հա­վաք­ներ էր ա­նում՝ մտա­ծե­լով, որ մենք երկ­րագն­դից դուրս ենք։ Այս դա­րում հայ­տա­րա­րել, թե ան­ծա­նոթ վի­րուս էր, դրա­նով փոր­ձե­լով ին­դուլ­գեն­ցիա ձեռք բե­րել, պար­զա­պես ծի­ծա­ղե­լի է։ Ըն­դա­մե­նը պետք էր, օ­րի­նակ, Չի­նաս­տա­նի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հետ կապ հաս­տա­տել և հաս­կա­նալ, թե դա ի­րե­նից ինչ է ներ­կա­յաց­նում։
-Ար­սեն Թո­րո­սյա­նը մեր երկ­րի հե­ղի­նա­կա­վոր բժիշկ­նե­րի, հա­մա­ճա­րա­կա­բան­նե­րի հետ չի ցան­կա­ցել հա­մա­գոր­ծակ­ցել, խոր­հուրդ հարց­նել, էլ ուր մնաց Չի­նաս­տա­նի օ­րի­նա­կը հաշ­վի առ­ներ։
-Ար­սեն Թո­րո­սյանն ինք­նա­հա­վան մարդ է ու մտա­ծում է, թե ի­րե­նից լավ բժիշկ չկա Հա­յաս­տա­նում, ու դրա հա­մար էլ այ­սօր ու­նենք այս­պի­սի պատ­կեր։ Սերժ Սարգ­սյա­նին միշտ քն­նա­դա­տել եմ այն բա­նի հա­մար, որ իր կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րից ո­մանց վե­րա­բեր­վում էր «սր­բա­զան կո­վե­րի» պես, ո­րոնք ան­ձեռ­նմ­խե­լի էին, ինչ ա­նեին, ջրից չոր էին դուրս գա­լիս։ Փա­շի­նյանն այս ա­ռու­մով ա­վե­լի վատ քա­ղա­քա­կա­նու­թյուն է վա­րում։ Սարգ­սյա­նի կա­ռա­վա­րու­թյան «բեսպ­րե­դել­շիկ­ներն» այն­քան մեծ վնաս չհասց­րին երկ­րին, որ­քան Փա­շի­նյա­նի «բեսպ­րե­դել­շիկ­նե­րը», ո­րոնց մեծ մա­սը ի­րենց գոր­ծում դի­լե­տանտ­ներ են, ա­ղե­տա­լի վի­ճա­կի են հասց­րել տն­տե­սու­թյու­նը, տար­բեր ո­լորտ­ներ։
-Այս իշ­խա­նու­թյան ա­մե­նա­հայտ­նի «սր­բա­զան կո­վե­րը» ԿԳՄՍ և ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար­ներն են, ո­րոնց նկատ­մամբ թեև հան­րա­յին մեծ դժ­գո­հու­թյուն կա, սա­կայն ա­մուր նս­տած են ի­րենց ա­թոռ­նե­րին։ Ին­չու՞։
-Նրանք ոչ միայն Փա­շի­նյա­նի, այլև նրա իշ­խա­նու­թյան փա­յա­տե­րե­րի թի­մա­կից­ներն են։ Են­թադ­րում եմ, որ այդ փա­յա­տե­րե­րը Փա­շի­նյա­նին վերջ­նա­գիր են ներ­կա­յաց­րել, ըստ ո­րի և՛ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, և՛ Ար­սեն Թո­րո­սյա­նը պի­տի շա­րու­նա­կեն ի­րենց գոր­ծու­նեու­թյու­նը։ Վեր­ջին­ներս ա­վե­լի շատ ա­ռաջ­նորդ­վում են այլ գրա­սե­նյակ­նե­րից ի­ջած հրա­հանգ­նե­րով, քան մեր երկ­րի շա­հե­րով։
-Այս իշ­խա­նու­թյան ախ­տո­րո­շու­մը տվե­ցիք, իսկ ընդ­դի­մու­թյունն ի՞նչ է ա­նում, աշ­նա­նը քա­ղա­քա­կան ակ­տիվ զար­գա­ցում­ներ կա­րե­լի՞ է սպա­սել։
-Մեր ընդ­դի­մու­թյու­նը միշտ հա­մախ­մբ­վե­լու խն­դիր ու­նի, ո­րով­հետև լի­դեր­նե­րից յու­րա­քան­չյուրն ի­րեն Նա­պո­լեոն Բո­նա­պարտ է հա­մա­րում, ո­րի պատ­ճա­ռով պա­ռակ­տում­ներ են լի­նում, և դրա­նից օգտ­վում են իշ­խա­նու­թյուն­նե­րը։ Այս իշ­խա­նու­թյունն ա­մեն ինչ ա­նում է, որ ա­շու­նը թեժ լի­նի, իսկ ընդ­դի­մու­թյու­նը կհա­ջո­ղի այն ժա­մա­նակ, երբ հա­սա­րա­կու­թյան լայն շեր­տե­րը, սո­ցիալ-տն­տե­սա­կան ի­րա­վի­ճա­կից դրդ­ված, դժ­գո­հու­թյան ձայն բարձ­րաց­նեն։ Հա­յաս­տա­նում աշ­նա­նը և ձմ­ռա­նը սպաս­վում է ծանր սո­ցիալ-տն­տե­սա­կան վի­ճակ, ընդ­դի­մու­թյու­նը պետք է դժ­գոհ շեր­տե­րին միա­վո­րե­լու ու հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու կոնկ­րետ քայ­լեր ձեռ­նար­կի։ Թե դա ինչ ար­դյունք կտա, կերևա ա­ռա­ջի­կա­յում։

Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 9898

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ