Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ադրբեջանն այսօր և´ ստանում է, և´ կորզում է, և´ ակնհայտ անարգանք է արտահայտում փաշինյանական ռեժիմի նկատմամբ

Ադրբեջանն այսօր և´ ստանում է, և´ կորզում է, և´ ակնհայտ անարգանք է արտահայտում փաշինյանական ռեժիմի նկատմամբ
11.02.2025 | 06:14

Բաքվի դատարանում տեղի ունեցող հակահայ պրոցեսի ևս մեկ դրսևորում ցույց տվեց, որ Ադրբեջանում քաղաքական պատանդի կարգավիճակ ունեցող 23 հայերի ճակատագիրը փորձ է արվում օգտագործել Հայաստանի Հանրապետության դեմ:

Գործի մեղադրականի մի էական ուղղություն վերաբերվում է անկախության և ազգային ազատագրական պայքարի առաջին շարքերում գտնվող անձանց նկատմամբ Բաքվում խորը նստվածք թողած ու մինչև այժմ արտահայտվող մեղադրանքներին, որոնք նախորդ շրջանում հիմնականում քարոզչական թեզերով էր արտահայտվում, իսկ հիմա փորձ է արվում դրանց նոր որակում և «իրավական» փաթեթավորում տալ:

Բացի այն հանգամանքից, որ մեղադրանքի ողջ տեքստը շինծու է և բացառապես քաղաքական, միջազգային ընկալման առումով էլ խիստ խոցելի է:

Սերժ Սարգսյանը` որպես այս թեմայով մշտապես թիրախավորվող գործիչ, իր դիրքորոշումներն արցախյան շարժումից մինչև պրոցեսի բանակցային էտապ ոչ միայն չի փոփոխել, այլև իր դիրքորոշումներում եղել է հրապարակային:

Ադրբեջանի նախագահը, ում երկրում մշտապես կեղծ գործեր են կարվում, այդ թվում` սեփական քաղաքացիների դեմ, 10 տարի Սերժ Սարգսյանի հետ տարբեր ֆորմատներով բանակցություններում ո´չ այսօրվա ագրեսիվ կեցվածքն է ընդունել, ո´չ էլ իր գործողությունների հիմքում նման դատարկ մեղադրանքներ դրել:

Իսկ հիմա Հայաստանի իշխանությունն իր տապալված քաղաքականությամբ Բաքվի` նույնիսկ ամենաանհավանական թվացող հավակնությունները, ակտուալ է դարձրել և Ադրբեջանն այսօր և´ ստանում է, և´ կորզում է, և´ ակնհայտ անարգանք է արտահայտում փաշինյանական ռեժիմի նկատմամբ:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2123

Մեկնաբանություններ