Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Գեղցու վրեժը և չարի վերջը

Գեղցու վրեժը և չարի վերջը
13.02.2025 | 12:38

Երբ գեղցին կենտրոնի բնակչին կոչ է անում բարձր գույքահարկի պատճառով վաճառել կամ վարձով տալ բնակարանն ու տեղափոխվել Երևանի ծայրամաս կամ որևէ գյուղ, հասկանում ես, որ հաճախորդով պետք է զբաղվեն նաև հոգեվերլուծաբանները՝ նեոֆրոյդիստները։

Գեղցին պարզապես վրեժ է լուծում։ Չստացված մանկության, հաճախորդացված տարիների համար։ Նաև հեծանիվից է վրեժ լուծում։ Ոչ թե վարում է, այլ վրեժ լուծում։

Վրեժ էր լուծում իջևանցիներից, երբ պահանջում էր արյան գետեր։ Վրեժ է լուծում արցախցիներից։ Արցախը հանձնել է Ադրբեջանին, բայց չի հանգստանում, շարունակում է արցախցիների դեմ պայքարը։

Վրեժ է լուծում հայաստանցիներից, առանձնահատուկ՝ երևանցիներից։ Ընդհանրապես՝ մարդկությունից։

Փոքրիկ Ներոնը վրեժ է լուծում սեփական բարդույթների պատճառով։ Ու երբ այդ վրեժին գումարվում են վախերը, սեփական կաշին փրկելու բնազդը և գիտակցված դավաճանությունը, ապա ստանում ենք փոքր մարդ, որը մեծ ավերածություններ է բերում։

Այս Ցախիս Ցինոբերի խզմզանքը պատրաստ է իր հետևից արյուն ու փլուզումներ թողնել ու վերջում ծլկել դեպքի վայրից։ Այն հույսով, որ հետո կպայմանավորվի, կվաճառվի ու հանգիստ կապրի։ Ինչպես որ 2008-ից հետո արեց։ Բայց խնդիրն այն է, որ այդ նոր տերը շատ դաժան նախապայմաններ ունի։ Հայաստանի հետ կապված նախապայմաններ։ Հենց այդ նախապայմանները բավարարելու համար էլ Նիկոլը սկսել է Կենտրոնի բնակիչներից։ Մինչդեռ Կենտրոնի միայն մեկ բնակիչ կա, որին պետք է վռնդել ոչ թե քաղաքի ծայրամաս կամ գյուղ, այլ Կենտրոնի մեկ այլ տարածք։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 1871

Մեկնաբանություններ