Աշխարհում կատարվող այս գլխապտույտ զարգացումների առանցքային դեմքը Թարամփն է:
Պետք է կազմել Թրամփի հոգեբանական կերպարը, որպեսի հնարավոր դառնա որոշակի չափով հասկանալ, թե ինչ է կատարվում և ինչ ակնկալել:
Իմ պատկերացմամբ ,
Թրամփը 19-րդ դարի ծովահենական նավի կապիտանի ու պրերիաների կովբոյի սինթեզ կերպար է, հայտնված 21-րդ դարում:
Նա գործում է որպես թալանի նպատակով աբորդաժի գնացող նավի կապիտան:
Բայց որը, պատրաստ է ցանկացած լուրջ դիմադրություն զգալու դեպքում, հրամայել կտրել արդեն նետված աբորդաժային կեռերի պարանները:
Ինչու՞:
Որովհետև նախագահ Թրամփը չի ցանկանում պատերազմ մղել երկու, գուցե և երեք ճակատով:
Թրամփի գլխավոր ռազմաճակատը հենց Ամերիկան է:
Եվ իր գլխավոր պատերազմը՝ այն է բուն նահանգներում տեղի ունեցող պատերազմը հաղթելու և իր հռչակած «Ամերիկան նորից դարձնենք հզոր» նպատակին հասնելու համար, պարտավոր է բացառել այն բոլոր կոնֆլիկտները, որոնք իրեն կներքաշեն մի քանի ճակատով կռվելու անհարմարությունից, եթե չասեմ անկարողությունից:
ՈՒ Թրամփը բանակցություններ չի վարում:
Գործարքներ է առաջարկում:
Թրամփին անհրաժեշտ է շուկա, բայց ոչ աղքատ, այլ հարուստ շուկա:
Գնողունակ, այն է փող ունեցող շուկա:
Նման շուկան ԵՄ-ն է: Նրան աղքատ, ոչ գնողունակ Ռուսաստանը չի հետաքրքրում:
Հենց այս պատճառով էլ Թրամփը, որպես գործընկեր ընտրել է Պուտինին:
Նաև այն պատճառով, որ իր համար տնտեսական կոնկուրենտ Չինաստանի դեմ, Պուտինը ցանկանում է ունենալ ԱՄՆ-ՌԴ համատեղ պլան:
ՈՒկրաինական թնջուկը կարելի է համարել լուծված, ըստ ռուսական պլանի:
Դա պարզ երևաց այն բանից հետո, երբ Թրամփի բանագնաց ՈՒիկքոֆը Մոսկվայից մեկնեց Բաքու, իմ համոզմամբ Ալիևին զգուշացնելու, որ հանկարծ չփորձի Անգլիայի դրդմամբ որևէ քայլ կատարել...
Պատերազմ չի լինի նաև Իրանի հետ: Ավելին` բացառվում է:
Առավել ևս Չինաստանի հետ:
Ինչու՞ եմ խոսում Թրամփի մասին ու ոչ Հայաստանի: Մի պարզ պատճառով ՝ Թրամփ -Պուտին ուկրաինական հակամարտությունը լուծելու,
ԵՄ-Թուրքիա միավորումը խոչընդոտելու, ԵՄ -ին որպես առանձին միավոր ոչնչացնելու , Ադրբեջանը մասնատելու արդյունքում է լուծում ստանալու մեր խնդիրը:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ