Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

Մեծ է հավանականությունը, որ հուսախաբ արած նիկոլին փոխարինելու են նոր նիկոլով

Մեծ է հավանականությունը, որ հուսախաբ արած նիկոլին փոխարինելու են նոր նիկոլով
12.04.2025 | 09:30

Ես մեղադրական տոնով չեմ խոսում 2018-ին սխալված, հետագայում իրենց սխալը գիտակցած մարդկանց հասցեին: Բոլորս էլ սխալական ենք, ուղղակի մի այսպիսի բան կա. եթե այդ մարդիկ 2018-ին բավականաչափ խոհեմություն չեն ունեցել տեսնելու և գիտակցելու համար, որ արկածախնդիր մարդու են սատարում, չնայած զգուշացնողներ կային, հիմա այդքան խոհե՞մ են դարձել, բացառու՞մ են, որ կարող է նորից սխալվել: Մենք ինչքա՞ն պիտի սխալվենք, հետո գլխներիս տանք, հետո նորից սխալվենք, և այդպես շարունակ: Կարծում եմ՝ էլ սխալվելու տեղ չունենք, 2018-ին սխալվելն արդեն ճակատագրական էր, հաջորդն, ամենայն հավանականությամբ, վերջինը կլինի: Սա գրում եմ, որովհետև սխալվածներից շատերն այնպիսի՜ բլբուլ են կտրել հիմա, կարծես այն փոքրաթիվ մարդիկ են Նիկոլի մասին գովեստի խոսքեր ձոնել, ովքեր զգուշացնում էին, որ դա կործանելու է մեր երկիրը: Համեստությունը լավ բան է, հատկապես, եթե համեստ լինելու համար շատ լուրջ պատճառ ունեք: Լավ կլինի գոնե մի փոքր դադար վերցնեք և ականջալուր լինեք այն մարդկանց խոսքին, ովքեր բավականաչափ խոհեմություն են ունեցել 2018-ին չսխալվելու համար: Հիմա ստացվում է, որ մենք, մտնելով այդ մարդկանց դրության մեջ, չենք ուզում ասել՝ աչքներիդ վերևը հոնք կա, բայց մի բան էլ իրենք են աջ ու ձախ բոլորին ասում: Դե, եթե այդ ամենից հետո այդ մարդկանց պահվածքն այդպիսին է, շատ մեծ է հավանականությունը, որ իրենք իրենց հուսախաբ արած նիկոլին, լավագույն դեպքում, փոխարինելու են նոր նիկոլով: Այսօր էլ կան փոքրաթիվ մարդիկ, ովքեր խոսում են նոր նիկոլ բերելու վտանգների մասին: Այսօր էլ մեծամասնությունը այդ մարդկանց չի լսում: Շատ բան չի փոխվել:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 5094

Մեկնաբանություններ