-
19.07.2016|
00:01
Մի՛ պարծեցիր զգեստների պերճությամբ և փառքիդ օրը մի՛ հպարտացիր, քանզի սքանչելի են Տիրոջ գործերը, և դրանք ծածկված են մարդկանցից։ Բազում բռնակալներ գետին նստեցին, և նա, որից չէին սպասում, թագ ստացավ։
-
15.07.2016|
00:30
Հարուստ լինի, անվանի, թե աղքատ, նրա պարծանքը Տիրոջ երկյուղն է։ Արդարացի չէ անպատվել իմաստուն աղքատին, և օրինավոր չէ պատվել անարդար մարդուն։
-
12.07.2016|
00:35
Իմաստուն դատավորը խրատում է իր ժողովրդին, խելամիտ մարդու իշխանությունը կարգավորված է լինում։
-
08.07.2016|
00:01
Ինչո՞ւ է հպարտանում մարդը, որ հող է ու մոխիր։ Դեռևս կենդանի՝ թափվում է նրա փորոտիքը։ Բժիշկը կարճացնում է երկարատև ցավերը։
-
01.07.2016|
01:31
Մի՛ խանդիր սրտակից կնոջդ և չար խորհուրդներ մի՛ հարուցիր քո նկատմամբ։ Քո սիրտը կնոջ մի՛ տուր, որպեսզի նա չիշխի քեզ վրա։
-
28.06.2016|
00:01
Եվ ահա ես իմ հրեշտակին ուղարկում եմ քեզ մոտ, որպեսզի նա քո առաջից գնալով՝ քեզ պահպանի ճանապարհին ու տանի այն երկիրը, որ պատրաստեցի քեզ համար։ Զգո՛ւյշ եղիր անձիդ նկատմամբ, լսի՛ր ու հնազանդվի՛ր նրան, որպեսզի նա չխորշի քեզնից, որովհետև նա իմ անունով է գործելու։
-
24.06.2016|
00:01
Աչքդ հեռացրո՛ւ գեղեցիկ կնոջից և երկար մի՛ նայիր օտարի գեղեցկությանը։ Շատերը մոլորվեցին կնոջ գեղեցկությունից. դրանից կրակի նման սեր է բորբոքվում։
-
21.06.2016|
00:00
Ականջ մի՛ դիր սուտ լուրերին։ Հանձն մի՛ առ հօգուտ անիրավի անիրավ վկա լինելը։ Մեծամասնությանը հետևելով՝ չար գործերի հետևից մի՛ ընկիր։
-
17.06.2016|
00:01
Որդյա՛կ, եթե մեղք գործեցիր, այլևս մի՛ արա և աղոթի՛ր հին մեղքերի համար։ Փախի՛ր մեղքերից, ինչպես օձից. եթե մոտենաս, կխայթի քեզ։ Մեղքի ժանիքներն առյուծի ժանիքներ են, որ սպանում են մարդկանց հոգիները։
-
14.06.2016|
00:01
Հեռո՛ւ մնա քո թշնամիներից և զգո՛ւյշ եղիր բարեկամներից։ Հավատարիմ բարեկամը հզոր պատվար է, իսկ ով գտնի նրան, գանձ է գտել։