-
21.10.2020|
15:20
Այսօր ԱԺ-ն 83 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը:
-
20.10.2020|
21:20
Կառավարության որոշմամբ վաղն Աժ արտահերթ նիստ կգումարվի։ Օրակարգում է «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելումասին» ՀՀ օրենքի նախագիծը։
-
20.10.2020|
16:25
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը, Բաքվում ելույթ ունենալով Միլի մեջլիսում, ասել է, թե Մինսկի խմբում համանախագահող երկրները մինչև հիմա որևէ իրական քայլ չեն կատարել հայ-ադրբեջանական հակամարտության արդարացի կարգավորման համար:
-
20.10.2020|
00:22
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ վստահեցնում է՝ մեկ տասնյակից ավելի կուսակցությունների հայտարարությանը՝ պատերազմական այս ծանր օրերին օպերատիվ շտաբ ստեղծելու և այդ մարմինը որոշումներ ընդունելու իրավասություններով օժտելու առաջարկով, սահմանադրական է ու նախատեսվում է օրենքով.
-
19.10.2020|
12:48
Արցախ այցելած Գերմանիայի Բունդեստագի պատգամավորներն արձանագրել են, որ Շուշիում Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ եկեղեցու վրա է հարձակում գործել, տեսել են, որ տարբեր բնակավայրերում ռմբակոծված են խաղաղ բնակչության բնակելի շենքերը, իսկ դրանից կողքին որևէ ռազմական նշանակության օբյեկտ չկա:
-
15.10.2020|
23:35
Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը. հայրենիքն ու տունը չեն զիջվում, ոչ մի գնով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
-
11.10.2020|
19:56
Արցախի Ազգային Ժողովը կոչ է անում Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի իշխանություններին դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչական խմբավորումների և նրանց ներկայացուցիչների օգտագործումն Արցախի դեմ ռազմական ագրեսիայում, ապա և ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կոորդինացիոն կենտրոն՝ ասված է Արցախի ԱԺ-ի հայտարարության մեջ:
-
07.10.2020|
21:59
89 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 2020-ի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքը։
-
06.10.2020|
21:38
ԱԺ-ն 99 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
-
06.10.2020|
16:36
ԱԺ նիստում այսօր ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը հայտարարեց, թե հարցեր ունի վարչապետին, օրինակ՝ ի՞նչ հարցեր է նա քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ԱՄՆ պաշտոնատար անձանց հետ։