07.03.2025|
09:02
Վերջին մի քանի օրերին Նիկոլ Փաշինյանը վերսկսել է հանրային տիրաժավորում տալ «խաղաղության պայմանագրի» մասին դիսկուրսին, իսկ նախօրեին էլ Ալեն Սիմոնյանը սփոյլ արեց, թե՝ «առաջիկա օրերին լավ լուրի սպասեք», և ոչինչ չորոշակիացրեց։ Սա խոսում է այն մասին, որ վերջին 6-7 տարիների ընթացքում Ալիևի կողմից իրականացվող «սալյամիի տակտիկան» իր հանգուցալուծմանն է մոտենում, որտեղ մենք բնավ շահեկան վիճակում չենք։