Եվ այսպես, շատ «հանդուրժող», «խաղաղասեր» Բաքվում հերթական սկանդալն է տեղի ունեցել COP-29-ի շրջանակներում։ ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակության կազմում ներառված Ֆրենկ Փալոունը, ով հայտնի է Արցախի ու Հայաստանի Հանրապետության հետ կապված ակնառու ճշմարտությունների բարձրաձայնմամբ, դարձել է թիրախ Ադրբեջանում։ Մի քանի օր նրան փաստացի հետապնդում էին ադրբեջանցի իշխանական լրատվամիջոցներ, ինչպես նաև իշխանական հասարակական կառույցների ներկայացուցիչներ, վերջինս ենթարկվում էր ճնշումների ու վիրավորանքների։ Արդյունքում Փալոունը հեռացել է Բաքվից՝ ելնելով իր իսկ անվտանգությունից։
Տաթևիկ Հայրապետյան