Երնեկ նրանց ում համար աշխարհում
կատարվող ամեն բան հստակ բաժանվում է սևի ու սպիտակի:
ՈՒ այդ բաժանման մի կողմում Ամերիկան է, մյուս կողմում՝
Ռուսաստանը:
Իսկ ի՞նչ կասեք, եթե այս տարվա առաջին եռամսյակում
ամերիկյան մի կորպորացիա գնի Ռուսաստանի վթրված «Հյուսիսային հոսք-1»-ն ու գազի հոսքը դադարեցրած
«Հյուսիսային հոսք-2»-ը:
ՈՒ ռուսական գազը, մոտ 200 միլիրդ մ/խորանարդ ինքը վաճառի Եվրոպային:
Պատկերցնու՞մ եք Թուրքիայի ու Ադրբեջանի հիասթափության աստիճանը:
Կարծում եք պատահականությու՞ն էր այդ գազամուղները շարքից հանելը:
Ո՛չ:
Եվրոպական, մասնավորապես գերմանական տնտեսության «հերն անիծել» էր պետք:
Անիծեցին:
ԵՄ-ը, որպես մեկ միասնական կառույց, այլևս պետք չի
ԱՄՆ-ին, պետք չէ նաև ՌԴ -ին:
Պետք չէ նաև ազգային դիմագծից զրկված Գերմանիային
ու Ֆրանսիային:
ՈՒկրաինայի տարածքում տեղի ունեցող ՌԴ -ՆԱՏՕ պատերազմը, մասնավորապես Գերմանիայի համար, դառնում է ազգային ազատագրական:
Վերջապես, ինչպես գերմանական առասպելն է գուշակում, «...բավարական բլուրների վրա կկանաչի չորացած տանձենին...»:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ