Արցախի շուրջ հակամարտությունը սկիզբ է առել ոչ թե հայ ազգի նախաձեռնությամբ, առավել ևս իբր անհեռանկար ռևանշիստական նկրտումների, այլ խորհրդային համակարգի հիմքերի կազմաքանդման անկառավարելի իրավիճակից օգտվող ադրբեջանական իշխանությունների կազմակերպած ազգամիջյան բարբարոսությունների արդյունքում: Հանձինս հանրաքվեի, ինչը միանգամայն քաղաքակիրթ գործընթաց է, Արցախի անկախության իրավական հիմքերը դրվել են ոչ թե այդ բարբարոսություններից առաջ, այլ ի պատասխան դրանց:
Հայաստանը հարկադրված է եղել դիմելու ազգային ազատագրական շարժման տրամաբանությամբ թելադրված քայլերի:
Չի կարելի մոռանալ, որ սումգայիթյան անմարդկային ոճրագործությունը, խորհրդային շրջափուլում առաջին դասական ցեղասպանությունը տեղի է ունեցել դեռևս 1988 թ. փետրվարի 27-ից 29-ը:
Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ.Գ.
Հարկ է դադարեցնել սոցիալական ցանցերում իբր թե հակաարցախյան ատելության խոսքի անհարկի տարածումը, դրանք սոսկ նախապես մշակված և բեմականացված դրվագներ են և համարժեք չեն արտացոլում ընդհանուր մթնոլորտը, ինչի մասին վկայում են նաև գիտական հենքով անաչառ իրականացված սոցհարցումները: Նույն կերպ, հարիր չէ տարածել մարդկանց, այդ թվում՝ պաշտոնյաների երեխաների վերաբերյալ բռնության կոչերը, դա ընդհանուր ոչինչ չունի մեր ազգային կերպարի հետ, դրանք օտարի խաղեր են: