ԵՊՀ-ն և «Հայանտառ» ՊՈԱԿ-ը պատրաստվում են անցկացնել «Երկրի օրվան նվիրված միջոցառում», այն է` «իրականացնել սերմնացան, ապա ծառատունկ ԵՊՀ նորաբաց պուրակում»:
Այժմ, ըստ էության:
Երբ Երևանի քաղաքապետարանը կտրում էր ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքի դիմացի ծառերը, ԵՊՀ-ում լուռ էին, փոխարենը` «կիրականացվի ծառատունկ ԵՊՀ նորաբաց պուրակում»:
Ճիշտն ասած չգիտեմ, թե որտեղ է «ԵՊՀ նորաբաց պուրակը», սակայն լավ գիտեմ, որ ԵՊՀ 100-ամյակի պուրակը գտնվում էր Բերձորում: Լավ գիտեմ նաև, որ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ԵՊՀ-ն հրաժարվեց պուրակից, հայտարարելով, որ «ԵՊՀ 100-ամյակի պուրակը ԵՊՀ հաշվեկշռում չէ»:
Գիտե՞ք ինչու:
Որովհետև, Բերձորը ԵՊՀ-ին այլևս չէր հետաքրքրում:
Ի՞նչ ասեմ:
Այդպիսին է ԵՊՀ-ն:
Չեմ զարմանա, եթե օրերից մի օր պարզվի «ԵՊՀ նորաբաց պուրակը» ոչ թե ԵՊՀ-ի, այլ, ենթադրենք` Իգդիրի քաղաքապետարանի «հաշվեկշռում է»:
Ամեն ինչ սպասելի է:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ