Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ»

«Առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ»
05.04.2016 | 09:35

Իր ֆեյսբուքյան էջում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել է՝

«Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունները իրենց շարունակությունն ունեցան նաև այս գիշեր: Օր-օրի մեծացնելով կիրառվող զինատեսակների տրամաչափը` ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Նույն ժամանակահատվածում հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերի և մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, որոնցից մեկը ՊԲ-ի կողմից ոչնչացվել է:
Իրադարձությունների հետագա զարգացման մասին՝ մեր առաջիկա հաղորդագրություններում:»

Դիտվել է՝ 3141

Մեկնաբանություններ