Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռոնալդուի հեթ-տրիկը հաղթանակ ապահովեց Պորտուգալիայի հավաքականին

Ռոնալդուի հեթ-տրիկը հաղթանակ ապահովեց Պորտուգալիայի հավաքականին
15.11.2019 | 19:51

Եվրո-2020-ի որակավորման փուլի 9-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Լիտվայի ընտրանուն: Խաղն ավարտվեց 6-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի: Պորտուգալիայի հավաքականի կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Կրիշտիանու Ռոնալդուն, մեկական գոլեր խփեցին Պիցցին, Բերնարդու Սիլվան և Գոնսալո Պասյենսան:
Անգլիայի հավաքականը 9-րդ տուրում ջախջախեց Մոնտենեգրոյի հավաքականին ու դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ փուլ: Խաղը «Ուեմբլի» մարզադաշտում ավարտվեց 7-0 հաշվով: Առաջին խաղակեսում արդեն խփվել էր 5 գնդակ. աչքի էին ընկել Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը, Հարի Քեյնը, որը հեթ-տրիկ ձևակերպեց և Մարկուս Ռեշֆորդը: Ընդմիջումից հետո մեկ գոլ սեփական դարպասն ուղարկեց Ալեքսանդար Շոֆրանացը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Տեմի Աբրահամը:


H խմբում ընդգրկված Ֆրանսիայի հավաքականը սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց Մոլդովայի հավաքականին: Խմբի մյուս խաղում Ալբանիայի հավաքականը սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 2-2 հաշվով խաղաց Անդորրայի ընտրանու հետ:

Դիտվել է՝ 1900

Մեկնաբանություններ