ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Մխիթարյանը գոլ խփեց՝ փոխարինման դուրս գալով

Մխիթարյանը գոլ խփեց՝ փոխարինման դուրս գալով
16.12.2019 | 13:13

Հենրիխ Մխիթարյանը երեկ գոլ խփեց «Ռոմա»-ի կազմում՝ փոխարինման դուրս գալով Իտալիայի Սերիա Ա-ի մրցաշարի ՍՊԱԼ-ի հետ հանդիպման ավարտից մոտ քառորդ ժամ առաջ: Հռոմում անցկացվող հանդիպման հաշիվը 2:1 էր՝ հօգուտ դաշտի տերերի, և 83-րդ րոպեին հայ ֆուտբոլիստի խփած երրորդ գնդակն ամրապնդեց «Ռոմա»-ի հաղթանակը լարված պայքարում: «Ռոմա»-ն 32 միավորով առայժմ 4-րդ հորիզոնականում է: Առաջատարները 39-ական միավորով Միլանի «Ինտեր»-ը և Թուրինի «Յուվենտուս»-ն են, 33 միավորով երրորդ տեղում է Հռոմի «Լացիո»-ն:

Դիտվել է՝ 2200

Մեկնաբանություններ