«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Երբ կողքով անցնում եմ, կարծես ջրհեղեղ վերապրած տապան լինի

Երբ կողքով անցնում եմ, կարծես ջրհեղեղ վերապրած տապան լինի
11.05.2025 | 11:33

Իսկ մեր գրադարանը մինչև հիմա կա՝ Մերգելյանի այգու մեր քաղաքային գրադարանը, որ մեր շենքում ա՝ համարյա մեր պատուհանի տակ։ Պատկերացնում ե՞ք, անցել ա էս ամենի միջով՝ կայսրության փլուզման, զավթումների, սեփականշնորհումների, իշանափոխությունների ու հեղափոխությունների, պատերազմների, սովի ու գոյության պայքարի, դրամաֆետիշային հասարակարգի, գրադարանների ջարդի, գրախանութների համատարած կոշիկացման, աղբամանային գրքահեռացման ու հազար ու մի ուրիշ արհավիրքների միջով ու մնացել ա։ Զարմանալի ա։ Երբ կողքով անցնում եմ, կարծես ջրհեղեղից վերապրած տապան լինի։

Համոզված եմ, որ հազար աչք ա եղել էդ տարածքի վրա, բայց պահել են։ Ո՜նց են պահել, ո՜նց են դիմացել։

Ախր, ես էդ գրադարանում եմ ընթերցող դարձել՝ առաջին դասարանից իմ քարտն եմ ունեցել։ Մինչև հիմա հիշում եմ գրքերի դասավորությունը՝ որ գրքերը որ դարակների վրա էին։ Գրքերի մեծ մասն էլ եմ հիշում՝ անգամ նրանք, որ չեմ կարդացել։ Հոտն էլ եմ հիշում՝ գրադարանի անկրկնելի հոտը, որն օազիսի նման քեզ կտրում էր դրսի աշխարհից, խլացնում բոլոր ձայները։ Ես ամիսներ եմ անցկացրել էդ գրադարակների արանքում։

Իսկ դիմացի սենյակում ընթերցարանն էր։ Ընթերցարանում ավելի լուրջ, կարևոր գրքեր էին, որ դուրս չէին տալիս՝ պիտի նստեիր ու տեղում կարդայիր։ Հանրագիտարաններ էին, բառարաններ, խելացի գիտական գրքեր, չճարվող գրքեր։ Ընթերցարանում էլ եմ շատ նստել ու թերթել էդ կարևոր գրքերը։

Ու հիմա կա՝ մնացել ա։ Հրաշքի նման բան ա։ Այգին կերան, բոլոր տների առաջին հարկերն առան, խանութներ ու սրճարաններ դարձրին, ամեն ինչ փողին ենթարկեցին, իսկ գրադարանը մնաց, դիմացավ, գոյատևեց։

Ու էդ գրադարանում իմ կյանքի ամենակարևոր խարիսխներից մեկն ա նետած՝ ամուր, անդրդվելի...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 4972

Մեկնաբանություններ